ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տուրիզմի բաժինը հրավիրում է ուսանողներին մասնակցելու «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» դասընթաց-ծրագրին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հայտարարում է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երկշաբաթյա դասընթաց-ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրին կարող են մասնակցել զբոսաշրջության, սպասարկման, օտար լեզուների մասնագիտությամբ սովորող և քաղաքային զբոսաշրջությամբ, զբոսավարի գործունեությամբ հետաքրքրվող ուսանողները: 

«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից՝ տեսական և գործնական: Առաջին փուլով մասնակիցները կանցնեն դասընթացների շարք, որի ընթացքում նրանց կդասախոսեն ոլորտի լավագույն մասնագետները, իսկ ծրագրի երկրորդ փուլով մասնակիցները հնարավորություն կստանան աշխատելու որպես զբոսավար համայնքային թանգարաններում, մասնակցելու քաղաքային միջոցառումներին և անմիջականորեն դառնալու մեր քաղաք այցելող զբոսաշրջիկների զբոսավարը:

Ծրագրի նպատակն է՝ հնարավորություն տալ զբոսաշրջության ոլորտով հետաքրքրվող ուսանողներին մասնակից դառնալու քաղաքային զբոսաշրջության կազմակերպման գործընթացին, ինչպես նաև ստանալու Երևանի վերաբերյալ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող անհրաժեշտ տեղեկատվություն:

Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին՝ 011 514-230 հեռախոսահամարով, իսկ հայտերը ընդունվում են [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև ս/թ նոյեմբերի 30-ը:
«Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի գործընկերներ է «Հայ զբոսավարների գիլդիա» հասարակական կազմակերպությունը:

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի տուրիզմի բաժին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular