ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվիրված հակադաբաղային պատվաստանյութը Ռուսաստանից բերվել է Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատվիրած հակադաբաղային պատվաստանյութը մարտի 22-ին Ռուսաստանի Դաշնությունից ուղարկվել է Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից այսօր տեղեկացրել են, նախորդ տարի Հնդկական թերակղզուց տարածաշրջանի երկրներ էր ներթափանցել դաբաղի նոր՝ AG-VII ենթատեսակ, իսկ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվեց նույն տեսակի դաբաղի հիվանդության դեպք՝ ավելի ուշ հաստատվելով ռեֆերենս լաբորատորիայում: Դաբաղի AG-VII ենթատեսակի կանխարգելման համար անհարժեշտ էր ձեռքբերել նոր պատվաստանյութ, քանի որ մինչ այդ օգտագործվողները (A Iran 2005, A TUR 20/06, A22 IRQ64, A SEA-97) չէին կարող ապահովել պատշաճ վարակամերժություն կենդանիների մոտ:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը դեռ հունվարին էր բանակցություններ վարել ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ՝ հնարավորինս արագ պահանջվող պատվաստանյութն արտադրելու եւ Հայաստան տեղափոխելու մասին: Դաշնային ծառայության ենթակայության տակ գտնվող Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի արտադրած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1 մլն 200 հազար դոզա, նախատեսված ժամկետում արդեն Հայաստանում է: Ծառայության անասնաբուժություն տեսչությունն իր վերահսկողության տակ կպահի գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ պատվաստելու աշխատանքները՝ ապահովելով պատվաստանյութի անմիջապես բաշխումը մարզերով եւ կանխարգելիչ աշխատանքների արագ իրականացումը:

Պատվաստանյութը պատրաստվել է Դեղերի արտադրության եւ որակի վերահսկողության կազմակերպության (GMP EC) միջազգային նորմերին համապատասխան եւ հանդիսանում է անասնաբուժական բարձրորակ դեղամիջոց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular