ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համերաշխություն» ՀԿ-ի պատասխանը Պետական Եկամուտների Կոմիտեին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առինջ մոլի»
«Համերաշխություն» ՀԿ-ի պատասխանը Պետական Եկամուտների Կոմիտեին Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է տոնավաճառներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ թվում «Առինջ մոլին» վերաբերող տեղեկատվություն, որի կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

1. Նախ՝ ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության առանցքում «Առինջ մոլն» է, և այն, որ այստեղ գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը 2.9 մլրդ. դրամի շրջանառություն և ունեն 338 աշխատող. մի կառույցում՝ 0.4 աշխատող: Առնվազն հասկանալի չէ, թե ի՞նչն է ՊԵԿ-ին զարմացրել եւ ինչո՞ւ է ՊԵԿ-ը փորձում հակասություն գտնել մի տեղ, որտեղ որեւէ հակասություն իրականում չկա։ Հարկ ենք համարում փաստել, որ 748 հարկ վճարողները ոչ թե ունեն 338 աշխատող, այլ` 338 գումարած 748 աշխատող, որովհետև 748-ի գերակշիռ մասը անհատ ձեռնարկատերեր են, և հենց իրենք էլ համարվում են աշխատողներ։ Այսինքն՝ աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՊԵԿ-ի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը։

2. Երկրորդ կարեւոր փաստը, որը ՊԵԿ-ը շրջանցում է, այն է, որ «Առինջ մոլը», գործում է ամսական 12 օր, իսկ հայտարարության մեջ նշված մնացյալ տոնավաճառները աշխատում են ամսվա բոլոր օրերին:

3. ՊԵԿ-ը, չգիտես ինչու, մոռանում է, որ «Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրային կենտրոնները գտնվում են տարբեր գոտիներում։ «Առինջ մոլ»-ը գտնվում է Երևան քաղաքից դուրս, իսկ մյուսները` քաղաքի կենտրոնում են, որտեղ կա մի քանի անգամ ավելի մեծ մարդկային շարժ և հոսունություն:

4. «Փեթակում» և «Սուրմալույում» վաճառվում են բավականաչափ թանկ ապրանքներ, որի արդյունքում՝ տնտեսվարողների շրջանառությունները անհամեմատ ավելի բարձր են:

5. Դա է վկայում նաև «Փեթակում» և «Սուրմալույում» վարձավճարների հարյուրավոր և հազարավոր դոլարների հասնող չափը, ինչը ապացուցում է դրանց շահութաբերությունը։

6. «Առինջ մոլի» ապրանքային տեսականին՝ հիմնականում հագուստեղեն և կոշկեղեն, վաճառվում է բավականին մատչելի գներով։ Բացի դա` «Առինջ մոլ» այցելող հաճախորդների վճարունակությունը բավականին ցածր է` «Փեթակի» և «Սուրմալուի» համեմատությամբ:

7. Բացարձակ հասկանալի չէ, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը «Առինջ մոլը» համեմատում «Փեթակի» և «Սուրմալուի» հետ, երբ նրանց միջև կան էական տարբերություններ և յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Նախ, «Առինջ մոլը», ինչպես հայտնի է, ձևավորվել է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի առևտրականների տեղափոխման արդյունքում, և անհրաժեշտ է գնահատել, օրինակ՝ 2013-2014թթ. որքան է եղել նրանց շրջանառությունները: Երկրորդ՝ Հրազդան մարզադաշտից նրանց մեծ մասը տեղափոխվել է չափազանց փոքր շահութաբերություն ունենալու հետևանքով, նաև` որովհետև չեն կարողացել վճարել վարձավճարները:

8. «Առինջ մոլի» առևտրականները, որոնք տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտից, բնականաբար, դեռեւս չունեն համապատասխան հաճախորդների թվաքանակ: Ելնելով վերոնշյալից, մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ «Առինջ մոլը» պարտաճանաչորեն վճարում է իր հարկերը, ինչպես նաեւ` ցույց է տալիս համապատասխան շրջանառություն: Ուստի, շարունակում է անհասկանալի մնալ ՊԵԿ-ի կեցվածքը, հստակ թիրախավորումն ու այն անընդունելի մեթոդները՝ խուզարկություններ, վրաերթեր և այլն, որոնցով ՊԵԿ-ը իրականացնում է իր գործունեությունը:

«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» Հասարակական կազմակերպություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular