ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգե՛ք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի՝ անկախ ձեր վարքագծից և ձեր վերաբերմունքից, ձեր կողքին են. Արսեն Արշակյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Քիչ առաջ վերջին օրերի իրադարձություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ուժերի վարչության պետ, նախկին ոստիկան Արսեն Արշակյանը:

«Ցավը նրանում է, որ ով ուզում է կայանալ այս կամ այն միջադեպի ժամանակ, անմիջապես թիրախ է ընտրում դրսում ծառայություն կատարող ոստիկանին, ով կանգնած է իրենց իսկ անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է Ա.Արշակյանը, հավելելով՝ պետք չէ կայանալ կամ ուշադրության կենտրոնում հայտնվել ոստիկանին վիրավորելու կամ նրա վրա քար նետելու միջոցով։

ՖԲ օգտատեր պաշտոնյան նշում է, որ այդ տղաները ծառայություն են կատարում ոչ միայն լարված ժամանակ: Նրանք բազմաթիվ անգամ օգնության ձեռք են մեկնել հենց իրենց վրա քար նետողներին և, ի տարբերություն շատերի, այսուհետ նորից շարունակելու են օգնել և պաշտպանել։

«Պատկերացրեք նրա մոր, կնոջ, քրոջ կամ երեխայի զգացողությունը, երբ տեսնում է, որ որդին, ամուսինը, եղբայրը կամ հայրը, ով կոչված է պաշտպանելու ժողովրդին, ենթարկվում է վիրավորանքների, քարկոծման, համենայն դեպս անդաստիարակի կողմից: Որովհետև չի կարելի վիրավորել, առավել ևս հարվածել մեկին, ով կանգնած է այլ նպատակով և իրեն թույլ չի տալիս համարժեք պատասխան տալ. ինձ թվում է, ոչ ոք չի էլ կասկածում, թե ինչպիսի համարժեք պատասխան կարող են տալ նրանք։

Հարգեք ծառայող տղաներին, նրանք ցանկացած պահի ձեր կողքին են, անկախ ձեր վարքագծից և ձեր վերաբերմունքից իրենց նկատմամբ։ Մի խաբվեք սադրիչների կոչերով, միջադեպ ստեղծելուց հետո, հաշված վայրկյաններում նրանց չեք տեսնի։ Մնացեք խաղաղությամբ»,- նշվում է գրառման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular