ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ շնորհակալություն հայոց պատմության մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ինչպես և սպասում էր, հանդիպման վերաբերյալ տեղեկությունները խիստ կցկտուր են: Թե ինչ փորձանք են նախատեսել երկու երկների ղեկավարները Հայաստանի համար, ցույց կտա ապագան: Ասվածը մերկապարանոց չէ: Նման բազմաթիվ նախադեպեր ունենք, երբ այս երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքում, Հայաստանի համար կայացվել են անբարենպաստ որոշումներ:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկու երկրների փոխգործակցութւունը, անվտանգության եւ հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Սարգսյանին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի բացմանը նվիրված ցուցահանդեսի կազմակերպման ջանքերի համար:

Հավատացեք, այս փոքրի մամլո հաղորդագրությունը բացառիկ է: Սովորաբար, Պուտինին, րոպեում 15 անգամ հաճախականությամբ, շնորհակալություն է հայտնում Սերժ Սարգսյանը: Սակայն այս անգամ, այդ շնորհակալությունը հնչել է Պուտինի շուրթերից: Իհարկե, անմեղ առիթով, բայց ինչպես ասում են, չեղած տեղից՝ ձմերուկն էլ է միրգ:

Իսկ մնացած տողերի ենթատեքստը շատ հեշտ է կարդալ: Եվրոմիության հետ նախաստորագրվող համագործակցության արձանագրությունների գործընթացից առաջ, թերևս երկու կողմը հստակեցրել են զիջումների հերթական չափաքանակը, որը կատարվելու է Հայաստանի կողմից:

Մուշեղ Լալայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular