ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրազդանի քաղաքապետի թեկնածուներից 2-ը հետ են վերցրել փաստաթղթերը. գրանցման փուլն ավարտվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ավարտվեց ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը: Մարտի 30-ից մեկնարկում է քարոզարշավը: Իսկ մինչ այդ թեկնածուները իրենց եկամուտների մասին հայտարարագիր կներկայացնեն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից 2-ին ԸԸՀ-ն չի գրանցել: Իրենց փաստաթղթերը ԸԸՀ-ից հետ են վերցրել անկուսակցական Վաղարշակ Պողոսյանն ու ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյանը: Այսպիսով, Հրազդանում մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի եւ «Հայկական վերածնունդից» Արթուր Միսակյանի միջեւ:

Թալինում առաջադրված 4 թեկնածուներից մեկի գրանցումն է ԸԸՀ-ն մերժել. խոսքը անկուսակցական Գեւորգ Գրիգորյանի մասին է: Այստեղ կպայքարեն գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, Հայկական վերածնունդից Գուրգեն Գրիգորյանը, ՀՅԴ-ից Տիգրան Հարությունյանը:

Սպիտակ քաղաքում առաջադրված 4 թեկնածուներից 2-ի գրանցումը մերժվել է. ԸԸՀ-ն գրանցել է միայն գործող համայնքապետ Գագիկ Սահակյանի ու Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի թեկնածությունները:

Իրավիճակը հետաքրքիր է նաեւ գյուղերում: Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում, օրինակ, բոլոր 5 առաջադրվածներն էլ գրանցվել են՝ այդ թվում գյուղի միջնակարգ դպրոցի պահակ Արտակ Ղազարյանը, ով ի դեպ, ՀՀԿ-ից է: Ընդհանրապես այս համայնքում առաջադրված 5 թեկնածուներից 4-ը ՀՀԿ-ական են, որոնցից ոչ մեկին կուսակցությունը չի սատարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular