ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Պավլիկ Մանուկյանը հեռացրեց Նիկոլին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Նախօրեի կեսգիշերին Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններից արդեն պարզ էր, որ նշյալ տիրությում իրադրության փոփոխություն է սպասվում։ Մինչ այդ, չորս օր Խորենացի փողոցն իր քաղաքական վերահսկողության տակ պահող Նիկոլ Փաշինյանին Պավլիկ Մանուկյանը հեռախոսով հրահանգեց հեռանալ, ինչին ի պատասխան Փաշինյանը երեկ հրավիրած ասուլիում պատասխանեց, որ եթե «Սասնա Ծռերի» իշխանափոխությանն ինքն է խանգարում, ապա ինքը հեռանում է Խորենացի փողոցից ու հեռացավ։

Նույն այդ ժամանակ «Սասնա Ծռերի» կողմնակիցները ֆեյսբուքում շտապ հայտարարություն տարածեցին՝ Նիկոլին մեղադրելով իշխանության եւ ԿԳԲ-ի գործակալը լինելու մեջ։ Տարածված հայտարարության մեջ ասված էր՝ «Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի հրովարտակ լինելը տղաների և ժողովրդի միջև ապացուցվեց, որ նա կատարում է իշխանության պատվերը և ԿԳԲ-ի ցուցումով կամաց կամաց պառակտում է ժողովրդի և տղաների կապը իրարից:

Սա ձեզ ասում եմ հստակ և կան լուրջ ապացույցներ, որ Նիկոլը ազգադավ գործունեությամբ է զբաղված: Տարածեք, թող բոլորը իմանան, դա շատ կարևոր է և հաղորդեք ժողովրդին, որ չլսեն այդ հուդային: Պարզվեց, որ Նիկոլը տղաների մոտ գնալով ճշտում է տղաների քանակը, դիրքերի վիճակը և բաց տեղերը և այս բագաժով ներկայանում ԿԳԲ-ին:

Հարգելի հայրենասեր ժողովուրդ, կան հստակ տվյալներ, որ գրոհ է լինելու տղաների վրա, և Նիկոլի դավաճան ձեռքը դատարկել տվեց տարածքը` այն փոխարինելով ոստիկաններին: Նա անում է հնարավորինիս կոտրելու և ցիրուցան անելու ժողովրդի ուժերը, բոլորով ինչքան կարելի է, շտապեք տղաների մոտ և գրավենք տարածքը: Այս պահին տարածքը ամբողջովին մաքրել և ճանապարհ են հարթել ռուսական և հայկական ընդհանուր ստորաբաժանումների համար:

Շտապեք բոլորդ այնտեղ, ամեն պահ կարող է ողբերգական ավարտ ունենալ տղաների համար:

Հիշեք, Նիկոլը դավաճան է, ջարդել է պետք դրա գլուխը: Վերցրեք ձեզ հետ բենզինով լցված շշեր, որպեսզի լինեք պաշտպանված ոստիկանների գրոհից»։ Ավելի ուշ, 1in. am-ին տված հարցազրույցում Պավլիկ Մանուկյանը բոլոր ընդդիմադիրներին համարեց «ղախպի տղերք»։ Հարցին, թե նաեւ Նիկոլի՞ն նկատի ունեք, Պավլիկը պատասխանեց՝ բոլորին։ Երեկ, սակայն, իր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքների, հայտարարեց, որ ինքը իշխանության եւ ոստիկանության հետ ոչ մի թաքուն բան չի քննարկել եւ ինչ քննարկել է՝ այդ մասին «Սասնա Ծռերում» տեղյակ են եղել։

Այդ հայտարարությունը ավելի ուշ հերքեց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմեշյանը, ասելով, որ Նիկոլը երբեք կողմերի միջեւ միջնորդ չի եղել, քանի որ միջնորդ լինում են երկու կողմերի համաձայնությամբ, իսկ կողմերից մեկը՝ «Սասնա Ծռերը», Նիկոլին չի լիազորել իր անունից միջնորդ լինել իշխանությունների մոտ։ Ենիգոմեշյանը հայտարարել է, որ Նիկոլը ինչ արել է, արել է սեփական նախաձեռնությամբ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին քաղաքավարի, կամ՝ ոչ այնքան, որովհետեւ որեւ մեկը չգիտի, թե հեռախոսով ի՞նչ ասեց Պավլիկը Նիկոլին, որից հետո վերջինս հանձնեց մեգաֆոնն ու հեռացավ Խորենացի փողոցից, հեռացրեցին իր զբաղեցրած դիրքերից՝ հայտնելով անվստահություն եւ կասկածելով իշխանությունների հետ գործարքի մեջ։

Այն, որ Նիկոլը մշտապես համարվել է իշխանության ծանր հրետանին, որը մարտի է հանվել ամենապատասխանատու պահին, դա գիտեին եւ հրապարակավ քննարկում էին Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները անցնող բոլոր օրերին։

Սակայն, մեկ բան ակնհայտ է՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանխել արյունահեղությունը, ինչը ամեն գնով հրահրում էին տարբեր սադրիչներ, հարբած եւ ուռած զանգվածը։

Թե ո՞ւմ հետ պայմանավորվածությունների արդյունքում դա կանխվեց, այս պահին դա չէ խնդիրը։ Կարեւորը, որ վտանգավոր բախումը, որը վստահաբար նոր զոհեր էր բերելու, կանխվեց։ Երեկվանից Խորենացի փողոցում Նիկոլի տեղը շտապեցին գրավել այլ քաղաքական գործիչներ։

Վերջիններս, սակայն, պիտի հասկանան մի քանի պարզ ճշմարտություն՝ նա՜խ, իրենք Նիկոլ դառնալ չեն կարող՝ բոլոր առումներով, երկրորդ՝ Խորենացի փողոցը սեփական փիառը անելու տեղ չի, եւ երրորդ ու ամենակարեւորը՝ Խորենացի փողոցում հավաքված, հատկապես ագրեսիվ ու հայհոյող հատվածը, դա, միեւնույն է, եղել ու մնում է Թոխմախի Մհերի եւ Չոռնի Գագոյի ընտրազանգվածը։ Աստված տա ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի, քարեր ու շշեր նետող մասսան նորից հլու-հնազանդ գնալու եւ Թոխմախին ու Չոռնիին խնդրելու է իրենց ներգրավել առաջիկա ընտրությունների ընտրակեղծարարների պատվո ցուցակում։ Այնպես որ, այն քաղաքական ուժերն ու պատգամավորները, ովքեր այս օրերին լինելով Խորենացի փողոցում, այդ թվում Նիկոլը, եթե կարծում են, որ մեկ քվեով անգամ կարող են ավելացնել իրենց ընտրազանգվածը, մեծապես սխալվում են։

Ալբերտ Հակոբյան

Նյութի աղբյուր Elq.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular