ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանված ժամանակացույցով շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների առնչությամբ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը պահել մշտական վերահսկողության տակ:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ, ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, արդեն իսկ պատրաստ է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման նախագիծը: Զեկուցվել է նաև, որ Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով վարչության կողմից ուսումնասիրվում է միջազգային փորձը և համագործակցություն է տարվում մասնագիտացված կազմակերպությունների հետ:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն այս ուղղություններով:

Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են պարբերական ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում, որոնց ընթացքում ժամկետանց սնունդ և սննդի պահպանման պայմանների խախտման դեպքեր չեն արձանագրվել: Միաժամանակ, զեկուցվել է, որ հիմնանորոգված մանկապարտեզներները կահավորելու նպատակով շարունակվում է անհրաժեշտ գույքի ձեռքբերման գործընթացը։ Հանձնարարվել է այն  պահել մշտական հսկողության ներքո։

Խորհրդակցության ավարտին, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին, պատասխանատուները զեկուցել են, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում առկա խնդիրների գույքագրման աշխատանքները՝ հետզհետո դրանց տալով համապատասխան լուծումներ։ Միաժամանակ, զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ջեռուցման համակարգերի անխափան շահագործման ուղղությամբ կատարված աշխատանքներն ավարտված են, և որ դրանց մեծ մասն արդեն շահագործվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular