Ցուցարարներին առաջնորդում է մի սադրիչ աղջնակ, որը ակնհայտորեն արյունահեղություն է ուզում ու բախումներ է հրահրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարեն Վարդանյան-ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես հասկանում եմ` ցուցարարներին առաջնորդում է մի սադրիչ աղջնակ, որը ակնհայտորեն արյունահեղություն է ուզում ու բախումներ է հրահրում: Ցուցարարներից շատերը իբչև թե գիտակցում են դա, բայց աղջնակին չեն հեռացնում իրենց շարքերից, նա շարունակում է մնալ:
Ես չեմ հավատում, թե մի աղջնակի հարցրեը լուծելը այդքան դժվար բան է, ու եթե նրան ասպարեզից չեն հեռացնում` ուրեմն ցուցարարներից շատերը ամենևին էլ դեմ չեն նրա գործողություններին ու սադրանքներին, հետևաբար` դեմ չեն արյունահեղությանը, արյուն են ուզում, զոհեր են ուզում, գունավոր հեղափոխություն են ուզում, «մայդաՈՒն» են ուզում, երկիրս Ուկրաինա սարքել են ուզում, հակառակ դեպքում ինչպես քարերով ոստիկաններին են կարողանում խփել, նույն ձևով քարերով խփելով իրենց մեջ եղած սադրիչներին կարող էին վռնդել:
Բայց նրանք դա չեն անում, դրա փոխարեն արանքից հանում են այն այն մարդկանց, ովքեր փորձում են կասեցնել արյունահեղությունը:
Հուսով եմ` ամեն ինչ պարզ է...