Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի է հայտնաբերվել.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյենբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է , որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիրվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ հետաքննչական բվաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական: