ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ է այս կինը մինչ օրս կրծքով կերակրում իր 6-ամյա դստերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դենիս Սամփթերը մինչ օրս կրծքով կերակրում է իր 6-ամյա դստերը և ասում է, որ շարունակելու է դա անել այնքան ժամանակ, մինչև դուրստրը՝ Բելը, ինքը չորոշի դադարեցնել:

«Ես այնքան ժամանակ նրան կրծքով կկերակրեմ, որքան նա ցանկանա»,- ասել է 44-ամյա մայրը Daily Mail-ի հետ հարցազրույցում:

Բելը միայն մայրական կաթով չի սնվում: Նա կարող է մայրական կաթով սնվելու ցանկություն ունենալ ինչպես օրը երկու անգամ, այնպես էլ շաբաթը մեկ: Երբեմն նա միանում է 18-ամսական եղբորը՝ Բոին:

«Ես չեմ կարծում, որ դրանում ինչ-որ տարօրինակ բան կա, ես իմ երկու երեխաներին էլ կերակրում եմ այն ժամանակ, երբ նրանք դրա կարիքն ունենում են»,- ասում է Դենիսը:

Մայրը կարծում է, որ իր կաթն է երեխաների ամուր առողջության գրավականը: «Իմ երեխաները գրեթե չեն հիվանդանում: Տղաս՝ Բոն, վերջերս վատառողջ էր, ես նրան այդ օրվա ընթացքում կրծքով կերակրեցի և ահա 24 ժամվա ընթացքում նա ապաքինվեց: Նույնն էլ Բելի հետ է: Երբ նրանք տխուր են, հուսահատված են, դա նրանց հանգստացնում է, օգնում է լավ քնել»,- մանրամասնում  է Դենիսը:

Իհարկե, ոչ ոք չի կարող վստահորեն պնդել, որ տղան ապաքինվեց մոր կաթի շնորհիվ, սակայն Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան պնդում է, որ կրծքով կերակրելը լավ է անդրադառնում թե՛ երեխայի և թե՛ մոր առողջության վրա:

Մտերիմները և հարազատները այդքան էլ դրական չէին վերաբերվում այս երևույթին, սակայն Դենիսը կարծում է, որ իր հաստատակամ բնավորությունն իմանալով նրանք այլևս չեն առարկում:

Դենիսը հերքում է նաև այն կարծիքները, համաձայն որոնց Բելը հիվանդագին կախվածության մեջ է ընկնում մորից,- «Մարդիկ կարծում են, որ Բելին մինչ օրս կերակրելով  ես վնասում եմ նրա անկախությանն ու ինքնավստահությանը, սակայն իրականում նա չափազանց անկախ է»:

«Ուսուցիչներն ասում են, որ Բելը շատ հասուն է իր տարիքաի համեմատ: Եթե ինձ 5 տարի առաջ հարցնեիք, ես չէի էլ կարող պատկերացնել, որ մինչ օրս նրան կերակրելիս կլինեմ, սակայն սա լավագույնն է, ինչ ես կարող եմ անել իմ ընտանիքի համար»,- ասում է Դենիսը:

Դենիսն ասում է, որ Բելը գիտակցում է, որ ինքը նորմայից դուրս է: Համաձայն Daily Mail-ի Բելը Միացյալ Թագավորության ամենամեծ երեխան է, ում դեռևս կրծքով են կերակրում: Ինչևէ Բելի համար դա բնական է, և մայրն ասում է, որ խաղալիս նա հաճախ իր տիկնիկներին փորձում է կրծքով կերակրել:

«Երբ Բելը դադարի կրծքով սնվել, ես կտխրեմ, սակայն սա բնական պրոցես է: Նրա կաթնատամները արդեն ընկնում են, և ես զգում եմ, որ նա շուտով կդադարի կրծքով սնվել»,- հավելեց Դենիսը:

Ինչ վերաբերում է իր տղային Դենիսը պատրաստվում է Բոին էլ կերակրել այնքան ժամանակ, որքան նա ցանկանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular