ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով: 

«Բոլորն են հիշում, որ այս այգու տարածքում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումն ու մենք կարողացանք հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգել և հանձնել մեր բնակիչներին: Բարեկարգման ծրագրից հետո շարունակաբար հետևողական աշխատանքներ են տարվել ու տարվում այգու պահպանման և այն նոր ծառերով համալրելու ուղղությամբ: Մասնավորապես, այս ծառատունկի շրջանակում միայն այստեղ շուրջ 800 ծառ կտնկվի: Եվ ընդհանրապես, մենք հետևողականորեն շարունակելու ենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, որի շրջանակում առաջիկա տարիներին նախատեսում ենք իրականացնել ինչպես նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներ, այնպես էլ շարունակել դեռևս չբարեկարգված հանգստի գոտիների վերականգնման աշխատանքները», - նշել է քաղաքապետը: 
Հարկ է նշել, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հատևողական աշխատանքների շնորհիվ ավելի քան 35 հեկտարով ավելացել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ այն հասցնելով 862 հեկտարի: Ի դեպ, այս ծավալի շուրջ 215 հեկտարը զբոսայգիներ և պուրակներ են, որոնց գերակշիռ մասը հիմնովին բարեկարգվել կամ նոր է ստեղծվել՝ համալրվելով ինչպես նոր ծառերով ու թփերով, այնպես էլ քաղաքացիների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ գույքով և հարմարություններով:
«Վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, և համաքաղաքային այս ծառատունկերի կազմակերպումը ևս այդ համատեքստում է: Բացի այդ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեցտարի ընդլայնում: Արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ են ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ կպչողականության ապահովման առումով, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, և առաջիկա 5 տարիների ընթացքում ևս մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացումը մեզ համար լինելու է օրակարգային խնդիր և ամենօրյա աշխատանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տարեկան ծրագրերով աշխատանքներ են սկսվել նաև մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների բակային ու հարակից տարածքների կանաչապատման և խնամքի ուղղությամբ: Ըստ այդմ, ընթացիկ տարում արդեն իսկ ավելի քան 40 կրթական հաստատություն ապահովվել է ոռոգման ցանցով: 
Առանձնակի կարևորելով համաքաղաքային ծառատունկերին ու շաբաթօրյակներին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ իրենց մասնակցությամբ ապացուցում են, որ Երևանը բոլորի մեծ տունն է և, որ յուրաքանչյուրը միշտ պատրաստ է իր լուման ունենալու այդ մեծ տան բարեկարգման և զարգացման գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular