Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Մովսեսի դպրոցի մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդբեջանական կողմը հուլիսի 21-ին, ժամը 17:00-ի սահմաններում կրակել է Տավուշի մարզի սահմանամրձ Մովսես գյուղի ուղղությամբ: Այս մասին 1or.am-ին ասաց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը:
Հակառակորդը կրակել է գյուղի դպրոցին մոտ գտնվող մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ:
«Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս պահին էլ հանգիստ է»,- ասաց Արարատ Ավալյանը: