ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զլատանը կարող է դառնալ ամենահարուստը, եթե լինի չինական Սուպերգավաթի դեմքը

ՍՊՈՐՏ

Շնորհիվ Չինաստանի կառավարության` Շվեդիայի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ինչպես հայտնում է Eurosport-ը, Զլատանին Պեկինից առաջարկել են դառնալ Չինաստանի Սուպերգավաթի տիտղոսային ֆուտբոլիստը, ինչի դիմաց երկրի կառավարությունը տարեկան 75 միլիոն եվրո կվճարի բալկանյան արմատներով շվեդին:

Համաձայն Forbes հեղինակավոր ամսագրի տվյալների, աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը մադրիդյան «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, ում եկամուտները մեկ տարվա մեջ կազմել են հիսուն միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զլատանը կարող է Անգլիա տեղափոխվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular