ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոկորդում գնդիկի առկայության զգացում. 4 տարածված պատճառ

ՖՈՏՈ

Այս տհաճ զգացումը շատերին է ծանոթ։ Jv.ru-ն գրում է, որ այս զգացողությունը վկայում է այն մասին, որ ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ ինչ-որ բան այն չէ։ Կոկորդի հատվածում անհարմարության զգացումը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով։

Նյարդային գերծանրաբեռնվածություն։ Սա կոկորդի հատվածում անհարմարության ամենատարածված պատճառն է, որի մեղավորները սթրեսը, նևրոզն ու դեպրեսիան են։ Հոգեբանական ուժեղ ծանրաբեռնվածության հետևանքով լարվում են մկանները, հատկապես ուսի և իրանի հատվածում գտնվող մկանները։ Եթե երկար ժամանակ հոգեկան ծանր վիճակում եք, լարվածությունը դառնում է մշտական, սովորական երևույթ, կարծես դադարում եք նկատել, թե որքան լարված է մարմինը։ Ապա առաջանում է ուժեղ ճնշում իրանի հատվածում՝ այն, ինչ հիվանդները հաճախ անվանում են գնդիկի զգացողություն կոկորդում։ Ուղեղն ազդանշաններ է ստանում օրգաններից, որոնք քրոնիկական ճնշման են ենթարկվում մկանների գերծանրաբեռնվածության հետևանքով։

Ողնաշարի հետ կապված խնդիրներ։ Կոկորդում գնդիկի առկայության զգացումը կարող է կապված լինել ողնաշարի վիճակի հետ։ Տարիքի հետ միջողնաշարային սկավառակների ամրությունն ու էլաստիկությունը նվազում է։ Այդ պատճառով այս հատվածում գտնվող մկանների աշխատանքը դժվարանում է։ Դրանք գերլարվում են, ինչի արդյունքում կոկորդում գնդիկի զգացում է առաջանում։ Այս դեպքում ցավ կարող է նկատվել նաև իրանում, մեջքի հատվածում, գլխացավ։

Նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրներ։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունները ևս կարող են կոկորդում գնդիկի առկայության զգացում առաջացնել։ Եթե խնդիրը կապված է նյութափոխանակության համակարգի հետ, կոկորդում գնդիկի առկայության զգացողությունից բացի՝ հիվանդները գանգատվում են նաև որովայնի հատվածում անհարմարությունից, բերանում թթվային զգացողությունից, այրոցից։

Վահանաձև գեղձի հիվանդություններ։ Կոկորդում գնդիկի զգացողության առկայությունը էնդոկրինոլոգի դիմելու լուրջ պատճառ է։ Այս գեղձի որոշ հիվանդություններ հանգեցնում են դրա չափի, կառուցվածքի փոփոխության, ինչի արդյունքում անհարմարության զգացում է առաջանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular