ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ու Ալիեւը շատ ավելի վատ լուծում են նախապատրաստում, քան հողերի հանձնումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Վերջին շրջանում Ղարաբաղյան բանակցությունների ակտիվացումը պայմանանավորված է ապրիլյան պատերազմով, որը ցույց տվեց, որ սա լատենտ կոնֆլիկտ չէ, այլ լուրջ պայթյունի հեռանկար ունեցող հակամարտություն է, եւ դրանով իսկ սկսվեց Վիեննայի պրոցեսը»:

Armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԼՂ կոնֆիկտի շուրջ վերջին շրջանում ակտիվ քննարկումներին թե՛ Արեւմուտքի, թե՛ ՌԴ-ի կողմից:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Երեւանում կայացավ ՀԱՊԿ նախարարական խորհրդի նիստը, որի ավարտին հայտարարության տեքստ ընդունվեց ՀԱՊԿ-ի կողմից, ապա ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ին երկօրյա այցով մեկնել է Բաքու, որտեղ բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ երբեք բանակցող կողմերն այսքան մոտ չեն եղել կոնֆլիկտի կարգավորմանը, որքան հիմա: Այնուհետեւ, հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեկնել է Մոսկվա՝ հանդիպման օրակարգում նաեւ ԼՂ կոնֆլիկտը: NBC-ին տված հարցազրույցում Քերրին հայտնել է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ լՂ խնդրի կարգավորմամբ:

«Ռուսաստանը փորձեց զուհագեռ պրոցես սկսել ՝ սանկտ-պետերբուրգյան պրոցեսը, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա կարող է ՌԴ-ին բերել որոշակի վտանգների, ինչի հետեւանքով նա համաձայնեց սանկտ-պետերբուրգյան պրոցեսը մտցնել Վիեննայի ձեւաչափ: Ժամանակ առ ժամանակ, երբ թույլ է տրվում Ռուսաստանին, նա փորձում է իր սեփական խաղը խաղալ: Փաստորեն Լավրովի ու Ալիեւի բանակցությունները Բաքվում եւ հայտարարությունը, որ կողմերը շատ մոտ են կոնֆլիկտի հանգուցալուծմանն այն դեպքում, երբ չի եղել քննարկում Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ Հայաստանի հետ, նշանակում է, որ Լավրովն ու Ալիեւը մշակել են որոշակի պլան՝ Ղարաբաղյան խնդրի լուծման, որը պետք է փորձեն պարտադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը»,-ընմդգծեց Ենոքյանը:

Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ այդ պլանը կարելի է զուգահեռներ տանել վերջին շրջանում որոշ գործիչների, նաեւ պատգամավորների կողմից առաջ քաշված այն թեզի հետ, որ կարելի է որոշ տարածքներ զիջել ադրբեջանին՝ ԼՂՀ միջազգային ճանաչման դիմաց:

«Չեմ կարծում, որ Լավրովն ու Ալիեւն այդքան լավ լուծում կտան, կարծում եմ՝ նրանք մեզ շատ ավելի վատ լուծման են նախապատրաստում, մասնավորապես՝ կազանյան փաստաթղթի շրջանակներում, երբ խոսքը գնում է ոչ թե Ղարաբաղի միջազգայնորեն երաշխիքներով անկախություն շնորհելու, այլ որոշակի միջանկյալ կարգավիճակ տալու մասին»,-նկատեց քաղաքագետը:

Մեր հարցին՝ ի՞նչ կարող է տալ Ղարաբաղին միջազգային ճանաչումը երաշխիքի տեսանկյունից, Աղասի Ենոքյանը պատասխանեց.

«Անկախությունը միջազգային բարձրագույն երաշխիքն է, այնտեղ գործում են օբյեկտիվ անվտանգության մեխանիզմներ, որ կա ՄԱԿ-ի շրջանակներում: Կարծում եմ՝ Ղարաբաղը անկախություն ձեռք բերելուց հետո կմտնի որեւէ ռազմական դաշինքի մեջ, բայց իհարկե կարծում եմ, որ գոնե առաջին շրջանում լրացուցիչ այլ մեխանիզմներ կգործեն, ինչպիսիք կարող են լինել ապառազմականացումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular