ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 հայ հայտնիներ, ովքեր իրականում այլ բանով պետք է զբաղվեին

ՖՈՏՈ

Հայկական շոուբիզնեսում կան շատ հայտնիներ, ովքեր չեն զբաղվում իրենց հիմնական մասնագիտությամբ, ավելին՝ նրանցից շատերի մասնագիտությունը առհասարակ կապ չունի շոուբիզնեսի հետ, բայց նրանք կարողանում են թե շոու անել, և թե այն դարձնել բիզնես:

Արամ MP3

Արամ Սարգսյանը կամ ինչպես հանրությանն է հայտնի Արամ MP3-ըմասնագիտությամբ դեղագործ է: Ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանը: Չնայած՝ դեռ մանկուց ներգրավված եղել է տարբեր երգչախմբերում, երազել է մեծ բեմերի մասին, բայց ընդունվել է դեղագործական ֆակուլտետ: Արամ Սարգսյանին MP3 մականունով <<կնքեցին>>  դեռևս <<32>> ակումբում 2006 թվականին: Հենց այդ ժամանականերից էլ, կարելի է ասել, նա մուտք գործեց հայկական շոուբիզնես:

Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյան

Արամ MP3-ի հետ նույն տեղից սկսել,բայց նույն ճանապարհը չի շարունակել հումորիստ Աշոտ Միքայելյանը՝ նույն ինքը՝ Աշոտ Լյուդվիգովիչը: Աշոտ Լյուդվիգովիչը նույնպես ավարտել է Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանը՝ մանկաբուժության ֆակուլտետը: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախապատվությունը տրվեց բուն մասնագիտությանը: <<32>> ակումբում հանդես գալուց հետո Աշոտ Լյուդվիգովիչը չշարունակեց հումորիստի կարիերան՝ ընտրելով պլաստիկ վիրաբուժությունը:

Սիրուշո

Այս անգամ Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել Սիրանույշ Հարությունյանը՝ նույն ինքը Սիրուշոն: Նա նույնպես մանկուց զբաղվել է երաժշտությամբ, բայց որպես մասնագիտություն ընտրեց միջազգայնագիտությունը:

Գրիշա Աղախանյան

Տպավորություն է՝ Բժշկական համալսարան ընդունվելու համար պետք է որևէ տաղանդ ունենաս: Համալսարանի հաջորդ տաղանդավոր  շրջանավարտը Գրիշա Աղախանյանն է: Նա ավարտել է ատամնաբուժական ֆակուլտետը: հաղորդավար-շոումենը հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբ <<գործերն այնքան էլ լավ չէին>>, տղան Գրիշային ասել էր. <<Պա՛պ, դու ատամնաբույժ էիր, չէ՞>>:

Գարիկ Մարտիրոսյան

Հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նույնպես ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանը՝ ստանալով նյարդաբան-թերապևտի որակավորում:

Եգոր Գլումով

Եգոր Գլումովը կամ Գոռ Գրիգորյանն էլ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Իր ինքնակնսագրությունը ներկայացնելուց Եգորը նշում է, որ ինքը ծնվել է ռադիոտանը: Քչերը գիտեն, որ Եգոր Գլումովը ծառայել է ու հասել մինչև կապիտանի կոչման:

Գարիկ Պապոյան

Թեև Գարիկ Պապոյանը մականուն չունի, բայց դարձյալ ունի այլ մասնագիտություն: Գարիկն ավարտել է Երևանի հայ-ռուսական պետական համալսարանը կամ պարզապես Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:

DJ Smoke

Իրավաբան, ով զբաղվում է DJ-ությամբ: Նույն ինքը Արմեն Ալքամյանը մասնագիտությամբ դատափորձագետ է: DJ-ը զբաղվել է նաև պարային արվեստով:

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն էլ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարևժական համլսարանիպատմաիրավագիտության ֆակուլտետը: Ավարտելով այն, անմիջապես արդեն 2001 թվականին ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին ու միաժամանակսկսել կարիերան ռադիոյում:

Հայկ Պետրոսյան

Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը մասնագիտությամբ ոչ դերասան է, ոչ էլ երաժիշտ: Հայկն ավարտել է Երևանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Իսկ այ դաշնամուր և կիթառ սովորել է նվագել ինքնուս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular