ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: 

«Վստահ եմ, գիտեք, պարոն դեսպան, որ հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը, և այդ համատեքստում տարին լինելու է բավականին հագեցած: Բացի այդ, հաջորդ տարի Երևանում նախատեսվում է անցկացնել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչը ևս կարևորված է մեր կողմից:

Հաջորդ տարի, անշուշտ, մենք աննախադեպ թվով պատվիրակություններ կհյուրընկալենք Երևանում, այդ թվում նաև ֆրանսիական մեր քույր և գործընկեր քաղաքներից, ու ես վստահ եմ, որ սա ևս մեկ հրաշալի հնարավորություն կլինի, որպեսզի էլ ավելի ամրապնդենք ու խորացնենք երկուստեք կապերը: Վստահ եմ, գիտեք, որ Երևանում ունենք ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների լավ օրինակներ և, հաշվի առնելով, որ մեզ մոտ այսօր առկա է ներդրումային բավականին լայն և բարենպաստ դաշտ, ակնկալում եմ, որ Ձեր լիազարությունների շրջանակում կանեք հնարավորը՝ ֆրանսիական նոր ընկերություններ Երևան ներգրավելու ուղղությամբ: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ֆրանսիական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելու և օժանդակելու համար:

«Պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամությունն ու հետևողականությունն իսկապես անչափ կարևոր են մեզ համար, և վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջև արդեն իսկ հաստատված բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար: Ինչ վերաբերում է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը, ապա համոզված եղեք, որ մեզ համար ևս դա կարևոր իրադարձություն է: Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ, ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, գագաթաժողովի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ևս Դուք ունեք վստահելի գործընկեր, ու Ձեզ հետ միասին մենք կանենք առավելագույնը, որ գագաթաժողովն անցնի պատշաճ մակարդակով», - նշել է դեսպանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք կապերի խորացման նպատակով տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցություն ձևավորելու և զարգացնելու հետ կապված:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular