ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շաքարավազի գնի նվազումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ, կա 50 ներկրող ընկերություն. Արտակ Շաբոյան

ՖՈՏՈ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում նկատվող գների բարձրացմանը: Մասնավորապես կարագի գների բարձրացման վերաբերյալ նա ասաց, որ դա նկատվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերից և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային շուկայում կարագի վաճառքի գները մեծ չափով` շուրջ 86 տոկոսով բարձրացել են, իսկ մեր երկրում վաճառքի գները բարձրացել են շուրջ 70 տոկոսով:

Ինչ վերաբերում է մսին, ապա նա նշեց, որ կան բազմաթիվ միս արտադրողներ, անհատ գյուղացիներ, և այս տեսանկյունից մսի ոլորտը մրցակցային է, ինչի համար էլ հատուկ ուշադրություն չեն դարձնում: Չնայած դրան, նա հայտնեց, որ իրենց ունեցած տվյալներով հիմնականում թանկացումը պայմանավորված է արտաքին պահանջարկով:

Արտակ Շաբոյանը նշեց նաև, թեև հիմա խոսվում է գնային բարձրացումների մասին, սակայն մի շարք ապրանքային շուկաներում տեղի է ունենում նաև գնային նվազեցումներ:

«Այս տարվա ընթացքում շաքարավազի գները կտրուկ նվազել են` շուրջ 14 տոկոսով, և այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է տեղի ունեցել և շաքարավազի շուկայում այդ իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ»,– ասաց նա։

Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին տարիներին շատ էր խոսվում, որ շաքարավազի շուկան մենաշնորհացված է, բայց ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով` այս պահին շուրջ 50 ընկերություն կա, որն իրականացնում են շաքարավազի ներկրում: 

«Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ են և փոքր խմբաքանակներով են ներկրում իրականացնում, սակայն դա այլ հարց է, և կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ եթե որևէ մեկը, որևէ տնտեսվարող նպատակահարմար է գտնում տվյալ բիզնեսով զբաղվել, տվյալ գործունեությունն իրականացնել և շաքարավազ ներկրել, ապա առանց որևէ սահմանափակումների դա կարող է իրականացնել:

Բացի այդ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, թե գնագոյացման հաշվարկները ցույց են տալիս, որ հնարավոր նվազագույն գներով է վաճառվում շաքարավազ: «Սակայն պետք է հաշվի առնել մեր երկրի առանձնահատկությունն այն առումով, որ տրանսպորտային մեծ ծախսեր են կատարում Հայաստան ապրանքներ ներկրելու համար: Երբ մենք գնագոյացման ոլորտում խնդիրներ ենք տեսնում, մենք համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառում ենք, իսկ երբ մենք չենք տեսնում, ապա դրանց արդյունքները հրապարակում ենք»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս իրենց կարևորագույն խնդիրը մուտքի խոչընդոտների բացահայտումն է:

Խոսելով ԵԱՏՄ տարածքում մրցակցության մասին, Արտակ Շաբոյանն ասաց.«ԵԱՏՄ անդամակցությունից հետո ներմուծումները մի շարք ապրանքային շուկաներում շատացել են, քանի որ մաքսային ընթացակարգերը հեշտացել են և բավականին շատ տնտեսվարողներ են այսօր ներմուծումներ կատարում և մի շարք ապրանքային շուկաներում մրցակցությունը խորացել է: Ինչ վերաբերում է հայկական ընկերություններին, ապա որոշ արտահանող հայկական ընկերությունններ վերջին ժամանակահատվածում խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տնտեսական տարածքում և մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ավելի շատ խոչընդոտներ են, որոնք կապված են մրցակցային մարմինների գործունեության հետ»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular