ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի ո՞ր նշաններին է սպասվում հարստություն 2018 թվականին

ՖՈՏՈ
2018 թ. ըստ չինական օրացույցի խաղաղ Դեղին Հողե Շան տարի է: Հաջորդ տարի հաջողությունը երաշխավորված կլինի Կենդանակերպի շատ նշանների համար: Աստղագուշակության համաձայն՝ դրական միտումները վերաբերոմ են ինչպես կարիերայի աճին, այնպես էլ՝ անձնական կյանքին: Այդ շրջանը կբերի շատ հաճելի զգացումներ և ձեռքբերումներ աշխատանքում: Պետք է կենտրոնանալ արդյունքի վրա:
 
Ըստ չինական օրացույցի՝ Շունն օգնության կգա բոլոր տառապողներին և կպատժի վիրավորողներին, սրիկաներին և խաբեբաներին: Նա աշխարհին խաղաղություն և համաձայնություն կբերի: Ըստ աստղագուշակների՝ Շան տարին հանգիստ և չափված կլինի: Այն իդեալական կլինի դիվանագիտական կապեր հաստատելու, պայմանագրեր կնքելու և զինադադարի համար: 2018 թ. նաև դրական փոփոխություններ կբերի անձնական կյանքում:

Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:
Առնետները պետք է շատ աշխատեն: Այդ տարին բարդ կլինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանկություն կզգաք: Գլխավորը՝ ուժերը չխնայեք, մի ծուլացեք:

Ցուլի համար 2018 թ. անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և ամուր ընտանիք կստեղծեն:
Վագրերի համար առաջիկա տարին կնպաստի իրենց ներուժի իրացմանը և տաղանդների բացահայտմանը: Մի վախեցեք նոր բան փորձել կամ տարօրինակ թվալ, առաջ շարժվեք դեպի երազանքը:

Ճագարը (Կատու) ամբողջ տարին կձգտի հաղթել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Գլխավորը չափը չանցնելն է, այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:
Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն Շան տարում: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, խորհուրդ կհարցնեն: Խաղաղությունը և ազնվությունը ձեզ կծածկեն իրենց ալիքով:

Օձի տարում ծնվածների համար տարին յուրահատուկ կլինի ինքնազարգացման առումով: Կարող եք ձեր անձի նոր եզրեր բացահայտել, մշակել ձեր զարգացմանը խանգարող բացասական ասպեկտները, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:

Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել: Շունը ձեզ հրահանգում է չձգձգել հիվանդությունների բուժման հարցում, դա ձեզ համար պետք է առաջին տեղում լինի:

Եկող տարին Այծի (Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, լիովին կենթարկեցնեք ձեր զգացմունքները: Տարվա կեսը ձեզ համար մի քանի յուրահատուկ հանդիպում է պատրաստել:

Կապիկները չեն կարողանում նույն տեղում նստել, փոփոխություններ և արկածներ եք ուզում: Բայց ճակատագիրը ձեզ հետ կապված իր ծրագրերն ունի: Տարին խոստանում է անցնել «Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել» կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:

Աքաղաղների համար բարձրագույն ուժերը բավական անսպասելի նվեր են պատրաստել, որն արմատապես կփոխի ձեր կանքը: Անասելի հնարավորություններ կստանաք, այնպես որ, բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

Վարազի (Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Դրանից կհոգնեք, բայց Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար:

Ընդհանուր առմամբ, եկող տարին արդարացի և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ընտանիքին և ավելի համբերատար մյուս մարդկանց հանդեպ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular