Google ընկերության ներկայացուցիչը պնդում է, որ ձեր IPhone-ի տեսախցիկը կարող է թաքուն հետևել ձեզ
ՖՈՏՈGoogle ընկերության ներկայացուցիչ՝ Ֆելիքս Կրաուզը, ով iOS օպերացիոն համակարգում գոյություն ունի կարգավորման բաժնի գաղտնի պայման, որը առաջացնում է ահազանգ։ Այդ պայմանի համաձայն, տեսախցիկին թույլտվություն ստանալու դեպքում, iPhone-և կարող է թաքուն նկարահանել։

Արդյունքում տեսախցիկների հավելվածի օգտագործման թույլտվություն ստանալը նպաստում է նաև տեսախցիկի վահանակի թույլտվությանը։ Դա նշանակում է, որ նկարելու գործընթացը կարող է միանալ ցանկացած ժամանակ, եթե հավելվածը ակտիվ է։ Դա կատարվում է սմարթֆոնի կողմից առանց որևէ ծանուցումների։ Հեռախոսը կարող է գրանցել տեսանյութը, նկարել և անգամ ներբեռնել որևէ բովանդակություն՝ առանց տիրոջ իմացության:
Չկան այդքան շատ միջոցներ այս խնդիրը լուծելու համար։ Այն կանխելու համար հարկավոր է չեղարկել թույլտվությունը տեսախցիկին, կամ օգտվել հեռախոսների համար նախատեսված հատուկ պատյաններից, որոնք փակում են այն։ Կան նաև հավելվածներ, որոնք ժամանակավոր կանխում են տեսախցիկին միանալու թույլտվությունը կամ ծանուցում են օգտատիրոջը՝ տեսախցիկի աշխատանքը սկսելուց առաջ։