ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարություն Մանուչարյան. «Որևէ գյուղում ես չեմ լինելու ղեկավար, այլ լինելու եմ տվյալ համայնքի ղեկավարի կողքին»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Orer.am-ը գրում է.

Նոյեմբեր 5-ին սահմանամերձ Տավուշի մարզում կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ: Այդ տարածաշրջանի 17 համայնքները կկազմեն Բերդ խոշոր համայնքը: Orer.am-ը հետ հարցացազրույց է ունեցել Բերդ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցող, քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հետ:

«Ծնվել և մեծացել եմ Բերդ համայնքում և այն կապվածությունը, որ ունեմ մեր հող ու ջրի և բնակչության հետ՝ նկարագրելն ուղղակի անհնար է: Առհասարակ, ցանկացած մարդու համար, ծննդավայրը հարազատ տան նման է. հոգատար ես, նվիրված, բայց երբ սահմանամերձ շրջաններում ես ապրում, էլ ավելի են մեծանում զգոնությունն ու պատասխանատվությունը՝ ծննդավայրիդ ու բնակիչներիդ հանդեպ: Քառօրյա պատերազմի ժամանակ ոչ միայն մեր համայնքը, այլև բոլոր 17 համայնքներն իրենց աշխատանքով են կանգնած եղել սահմանին: Այսօր Բերդի տարածաշրջանում չկա մի միջոցառում, որ մեր զինվորները մեր կողքին կանգնած չլինեն, զինվորականների կողմից չկա նախաձեռնված մի ծրագիր, որ ժողովուրդը նրանց աջակցած չլինի: Եվ ընդհանրապես, համար առաջին անվտանգությունը ես մեր ժողովրդի կապն եմ համարում բանակի և բանակի կապը մեր ժողովրդի հետ»:

-Պարոն Մանուչարյան, մինչ ընտրություններին ու Ձեր նախընտրական ծրագրերին անդրադառնալը, կխնդրեի նախ խոսեք այն աշխատանքների մասին, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում Բերդ քաղաքում:

-Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք այս տարիների ընթացքում մեզ հնարավորություն տվեց հետևողական աշխատանքներ տանել համայնքային տնտեսության տարբեր ուղղություններով՝ հետզհետե լուծումներ տալով տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրների: Վերջին հինգ տարում համայնքում ծավալուն աշխատանքներ են տարվել բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ու գործարկման, շենքերի տանիքների ու մուտքերի վերանորոգման, փողոցների ու մայթերի, ինչպես նաև քաղաքի մուտքը հանդիսացող ճանապարհների բարեկարգման ուղղությամբ: Շարունակական ծրագրեր են իրականացվում նաև արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ու աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Բերդի բնակիչների հանգստի կազմակերպման համար կառուցվել են հանգստի հարմարավետ գոտիներ, ամբողջությամբ հիմնանորոգվել են համայնքում գործող երկու մանկապարտեզները և այսօր շուրջ 430 փոքրիների կրթության ու դաստիարակության համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Աշխատանքներ են տարվել նաև համայնքի մշակույթի տան, երաժշտական դպրոցի, սպորտդպրոցի պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի արդյունքում էլ զգալիորեն ավելացել է վերոնշյալ օջախներ հաճախող երեխաների թիվը: Համայնքի բնակիչներն այսօր զբաղվում են նաև հողագործությամբ և պետք է նկատենք, որ եթե մինչև իմ համայնքի ղեկավար նշանակվելը այդ հողերի 30 հա է մշակվել, այսօր այդ ցուցանիշն արդեն հասել է շուրջ 300 հա-ի: Վերջին հինգ տարում համայնքի համար անչափ կարևոր էր նաև շուրջ 100 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը և մի շարք այլ ծրագրեր որոնք կյանքի են կոչվել: Համայնքի խնդիրների լուծման առումով մենք այս տարիների ընթացքում համագործակցել ենք նաև միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշվել են այդ փոխգործակցության շրջանակում հաջողությամբ կյանքի են կոչվել, ինչն էլ բերել է վստահություն համայնքի հանդեպ՝ ապահովելով այդ ծրագրերի շարունակականությունը: Առիթն օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվելով արտերկրում շարունակում են իրենց լուման ներդնել Բերդի զարգացման գործում: Սա, միանշանակ, վստահության այն մթնոլորտի ապահովման արդյունքն է, որն այսօր առկա է մեր գործունեության յուրաքանչյուր ծրագրում: Մեր առաջնահերթ նպատակներից է որքան հնարավոր է շատ ներդրումներ ապահովել, ինչը կարևոր դերակատարում կունենա համայնքի զարգացման հարցում: Այս առումով, անչափ կարևոր էին Հանրապետության Նախագահի ու ՀՀ կառավարության որոշումները, որոնց համաձայն էլ սահմանամերձ շրջաններում բոլոր այն գործարարներին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել՝ տրվում են շատ լուրջ արտոնություններ:

-Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ի՞նչ կցանկանայիք ասել ձեր ընտրողներին, որ դեռևս չեք հասցրել այդ մասին խոսել:

-Ամենայն հարգանք ունենալով մյուս թեկնածուների հանդեպ, կասեմ հետևյալը. ընտրությունը մեր ժողովրդինն է, կամ նրանք ընտրում են մահակով տերերի, կամ ընտրում են իրենցից մեկին, ով պատրաստ է բնակիչների հետ ու բնակիչների համար միշտ աշխատել: Ես համոզված եմ, որ մի ժողովուրդ, որ կարողացել է իրենից մի քանի անգամ գերազանցող ադրբեջանցիներից սահման պահել, այդ ժողովուրդը տերեր չի փնտրում: Ես հավատում եմ, որ այդ ժողովուրդը փնտրում է իրենից մեկին և կընտրի իրենից մեկին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular