ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրահայտ աստղերի գեղեցկության ամենաարտասովոր գաղտնիքները

ՖՈՏՈ

Պարզ է, որ աստղերը մեծ ջանքեր և բավականին ժամանակ են տրամադրում, պահպանելու համար գեղեցիկ և գրավիչ արտաքինը: Նրանք գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է, որ նրանք լինեն միշտ խնամված, գրավիչ, թարմ և երիտասարդ: Կան աստղեր, որոնք բացի տարածված և ընդունված խնամքի միջոցներից, օգտագործում են նաև բավականին արտասովոր մեթոդներ: 

Լեդի Գագա և... սկոտչ.

Չնայած, երգչուհին բավականին երիտասարդ է, սակայն արդեն պայքարում է կնճիռների առաջացման դեմ: Ամենօրյա լիֆտինգի համար նա օգտագործում է սկոտչ...

Մասնագետների խորհուրդները. Բավականին կրեատիվ միջոց է, որը կտրականապես խորհուրդ չի տրվում օգտագործել: Դեմքի և պարանոցի հատվածներում մաշկը բավականին զգայուն է, որը պահանջում է խնամքի նուրբ միջոցներ: Ծայրահեղ դեպքում, սկոտչը կարելի է օգտագործել փայլերը հեռացնելու համար, ոչ ավելին:

Սանդրա Բալլոկ և... հեմարրոյի համար նախատեսված քսուք.

Այս մեթոդով դերասանուհին պայքարում է կոպերի այտուցվածության դեմ:

Փորձագետի խորհուրդը. Իհարկե կարելի է ի նկատի ունենալ այս մեթոդը, սակայն կիրառել միայն բացառիկ դեպքերում:

Զոյի Սալդանա և... մայոնեզ.

Դերասանուհին խոստովանում է, որ իր ընտանիքում ընդունված է մազերի ամրացման և սնուցման համար օգտագործել մայոնեզից պատրաստված դիմակ:

Մասնագետի խորհուրդը. Եթե կարող եք դիմանալ մայոնեզի սպեցիֆիկ հոտին, ապա կարող եք օգտագործել այդ մեթոդը: Սակայն ավելի հաճելի կլինի օգտագործել մազերի համար նախատեսված որակյալ, խոնավեցնող դիմակ:

Լիզա Րիննա և... դարչին.

Դերասանուհին դարչինով մերսում է շրթունքները:

Մասնագետի խորհուրդը. Քանի որ դարչինը գրգռիչ հատկություն ունի, արդյունքում շրթունքներն ավելի հյութալի և ծավալուն տեսք են ստանում: Այս դեպքում, ինչպես ամեն հարցում, կարևորը չափը պահպանելն է: Կարելի է օգտվել այս մեթոդից, սակայն չչարաշահել:

Ջեննիֆեր Լոպես և... գրեյպֆրուտի եթերային յուղ.

Գեղեցիկ կազմվածքը պահպանելու նրա գաղտնիքներից մեկը՝ գրեյպֆրուտի եթերային յուղի բուրմունքը ներշնչելն է, այն նվազեցնում է ախորժակը:

Մասնագետի խորհուրդը. Այս մեթոդն իրավ նվազեցնում է ախորժակը, այն կարելի համատեղել ճիշտ սննդակարգի հետ: Ընդունել հիմնական սննունդը, իսկ երբ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում որևէ բան ուտել, այս դեպքում դիմել այս մեթոդի օգնությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular