ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային լրատվամիջոցների անդրադարձը՝ Երևանում գիշերը տեղի ունեցած իրադարձություններին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են Երևանի Էրեբունի համայնքի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման, «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանական գնդում պահվող պատանդների, նրանց պահանջների, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից շղթայված տարածքին կից ի պաշտպանություն զինված խմբավորման գործողությունների անցկացվող բողոքի ակցիային, որը նախորդ գիշեր ավարտվել էր ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով:

Al Jazeera

Ցուցարարները քարեր էին նետում և հարձակվում էին ոստիկականական ուժերի վրա, որոնք ծառայություն են իրականացնում ՊՊԾ գնդի շուրջ, որտեղ կիրակի օրը հարձակում էին գործել զինված խմբավորման անդամները և պատանդ են պահում չորս ոստիկանների:

Ցույցերը շարունակվեցին լույս հինգշաբթի գիշեր, երբ մոտ 2000 ցուցարարներ բարիկադներ պատրաստեցին ոստիկանության կողմից շղթայված շրջանին հարակից տարածքում։

Reuters

Ոստիկանությունն արցունքաբեր գազ օգտագործեց այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր սկսեցին նետել ոստիկանների ուղղությամբ:

Այս ցուցարարները նախօրեին հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու զինված խմբավորման անդամներին, որոնք գրավել են ՊՊԾ գունդը և պատանդներ են պահում այնտեղ:

AP

Ցուցարարները, որոնք պաշտպանում են այդ զինված խմբավորման գործողությունները, չորեքշաբթի օրը փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան և քարեր և այլ իրեր նետեցին նրանց վրա: Ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով:

Այնուհետև ցուցարարները սկսեցին Տիգրան Մեծ պողոտայում աղբամաններից և այլ իրերից պատնեշներ պատրաստել իրենց համար:

RT

Զինված խմբի գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ իշխանություններն անցյալ ամիս բանտարկել են Ժիրայր Սեֆիլյանին՝ Երևանում շենքեր և կապի միջոցներ գրավելու նրա մտադրության բացահայտումից հետո: Զինյալները պահանջում են նրան ազատ արձակել: 

DW

Ժիրայր Սեֆիլյանը շարունակ մեղադրում է իշխանություններին Ադրբեջանի հետ բանակցությունները սխալ վարելու մեջ: Նա նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատն է և փոքրաթիվ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ միավորման առաջնորդը:

Euronews

Հարյուրավոր ցուցարարներ բախվել են ոստիկանների հետ՝ ոստիկաններին պատանդ պահող զինված խմբավորման գործողությունների նկատմամբ իրենց աջակցությունը հայտնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular