ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ սիրտն այժմ զբաղված է, պարզապես... . Էլեն Ասատրյան

ՖՈՏՈ

Դերասանուհի Էլեն Ասատրյանն այսօր դառնում է 22 տարեկան: Life.panoarama.am-ին դերասանուհին պատմեց, որ ընկերները դեռ կեսգիշերից են հոգ տարել, որպեսզի օրը տոնական լինի:

«Քանի որ որպես հաղորդավարուհի աշխատում եմ ակումբում, ուստի կեսգիշերին աշխատավայրում էի: Հենց օրը փոխվեց, դիմահարդարման սենյակ մտան ակումբում աշխատող ընկերներս` Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ այլոք, ու այդպիսով շատ ուրախ սկսվեց տարեդարձս»,- նշեց Էլենը` հավելելով, որ այսօր ծննդյան օրը կնշի միայն ընկերուհիների հետ:

Դերասանուհու համար ամենհուզիչը եղել է մայրիկի եւ ընկերուհու շնորհավորանքը:

«Մայրս հիմա Գերմանիայում է գտնվում, ամենահուզիչն ու թանկը նրա շնորհավորանքն էր. Շատ կցանկանայի, որ նա այսօր կողքիս լիներ: Նաեւ ընկերուհուս` Ժաննա Բուտուլյանի շնորհավորանքն էր շատ ջերմ ու հուզիչ»,- նկատեց Էլենը:

Ժաննան իր շնորհավորանքում ակնարկել էր, թե ոչ մեկ նրանց ընկերությունը չի կարող բաժանել, հարցին, թե նման մտադրություն ունեցողները արդյոք շատ են, պատասխանեց.

«Ցավոք, այնպիսի դարում ու քաղաքում ենք ապրում, որ սիրող զույգերին, լավագույն ընկերներին բաժանել ցանկացողներ գտնվում են: Չնայած մենք նրանց չնկատելու ենք տալիս, քանի որ իմ ու Ժաննայի միջեւ դրականը շատ-շատ է: Կողքի մարդիկ սիրում են մեր ընկերությունը, քանի որ կարողանում են տարբերել անկեղծ ու ձեւական կապերը: Մեր մեջ միայն սրտանց կապ կա, հենց դրանից ելնելով կան մարդիկ, որոնք մեր մեջ իրենց ներսինն են տեսնում, խոսքը չարության մասին: Նրանք գուցե չեն կամենում, որ մենք լավ ընկերներ լինենք, բայց հստակ կարող ենք ասել, որ նրանց այդ ցանկությունը հաստատ չի իրականանա: Գիտեք, մինչեւ Ժաննայի հետ ծանոթանալը, ինքս էլ կարծում էի, թե աղջիկների միջեւ իրական ընկերություն չկա, որովհետեւ ես էլ չհաջողված ընկերուհիներ եմ ունեցել: Իսկ հիմա կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու համար մի իսկական ընկեր ծնվում է, միայն թե ժամանակ է պետք, որպեսզի նրան հանդիպես ու հայտնաբերես: Այստեղ գլխավորն այնն է, որ այնքան իմաստուն գտնվես, որ պատահական մարդկանց իսկականի հետ չշփոթես»:

Էլեն Ասատրյանն ինքն իրեն գլխավորն է մաղթում.

«Ուզում եմ, որպեսզի այն, ինչ ինձ հեռացնում է Աստծուց ու ճիշտ կյանքից,  հեռանա ինձնից: Թող ավելի շատ մոտենամ պարզ ու մաքուր կյանքին: Սրան հասնելու համար աշխատում եմ չշփվել նրանց հետ, ովքեր թունավորում են իմ կյանքը: Ես թե մարդկանց, թե իրադարձությունների տեսքով հեռացնում եմ այն ամենն, ինչ վնասում է իմ առողջությանը: Ես փառքի չեմ ձգտում, ինչ-որ մի բանի վրա շատ չեմ կենտրոնանում, ինչն անում էի առաջ: Հիմա ամեն ինչ թողնում եմ Աստծուն, իսկ նրա որոշումների հետ միշտ եմ համաձայնվում: Գիտեք, այս մտածողությամբ հանկարծ իմ կյանքում կատարվում են այն ամենն, ինչ ես ուզում եմ»- ընդգծեց նա:

Խոսելով անձնական կյանքի մասին` Էլեն Ասատրյանն անկեղծացավ.

«Իմ սիրտն այժմ զբաղված է, պարզապես մեզ մոտ ինչ-որ հարցեր շտկման փուլում են, որոշ խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ կան, որոնք, հույս ունեմ, որ Աստծո կամոք կլուծվեն: Եթե այդ ամենը հաղթահարենք, ապա վերջնական միությունը շատ շուտ կլինի»:

Էլենը վստահեցրեց, որ մեծ էներգետիկ դաշտ ունի, որի շնորհիվ իր բոլոր երազանքները կատարվում են: Նրա խոսքով ամենաչնչին բաներն անգամ անակնկալ կերպով իրականանում են, իսկ այսօր տոնական տորթի մոմերը փչելիս դերասանուհին մտածելու է մարդկային աճի մասին, որը եւս իր կարծիքով կկատարվի, քանի որ հաջողակ է իրեն համարում:

Life.panorama.am-ը եւս միանում է շնորհավորանքներին եւ Էլեն Ասատրյանին մաղթում է նորանոր ձեռքբերումներ աշխատանքում եւ անձնական կյանքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular