ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԺ նախագահը Դուշանբեում հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական համագործակցությանը, նախանշել տարբեր ոլորտներում փոխգործակցության ուղղությունները:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա ու համոզմունք հայտնել, որ այս տարվա հունիսին Էմոմալի Ռահմոնի կատարած պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերություններին: Կողմերը հույս են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը ևս նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Տաջիկստանի միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը` ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների: Այս համատեքստում կողմերն ընդգծել են բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ձևավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային հիմք, որն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով` առկա է անհրաժեշտ ներուժ փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մասնավորապես տնտեսության, գիտության, կրթության, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի սերտացման կարևորության շուրջ: Զրուցակիցները խոսել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունների կարգավորմանը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Տաջիկստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ: Արա Բաբլոյանը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Տաջիկստանի Հանրապետությունում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախաձեռնությամբ, հատկանշական է համարել, որ խորհրդարանական պատվիրակության այցն իրականանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում:

«Հայ-տաջիկական հարաբերությունները կառուցված են պատմական և բարեկամական ամուր հիմքերի վրա: Հայաստանն անկախության վերականգնման առաջին օրվանից մեծ նշանակություն է տալիս բարեկամ Տաջիկստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը և երկու երկրների միջև արդյունավետ կապերի ձևավորմանը, որոնք այսուհետ ևս կխորանան և կամրապնդվեն:

Այս տարվա հունիսին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցը Հայաստան նոր ազդակ հաղորդեց երկկողմ հարաբերությունների ողջ ներկապնակին: Ձեռք բերված պայմանավորվածությունների իրացումը կնպաստի քաղաքական երկխոսության առավել ընդլայնմանը, փոխշահավետ համագործակցությանը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Մենք գնահատում ենք Տաջիկստանի իշխանությունների վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ, որը մեր երկու երկրներին և ժողովուրդներին կապող կարևոր օղակ է:

Հույս ունեմ, որ մեր պաշտոնական այցը կնպաստի նաև օրենսդիր իշխանությունների միջև փոխգործակցության հետագա ակտիվացմանը:

Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Հայաստանի և Տաջիկստանի օրենսդիր մաիմինների և խորհրդարանականների միջև համագործակցության զարգացմանը` հիմնված երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի դրույթների վրա:

Մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն խաղաղության հաստատմանն ու պահպանմանը և մեր ժողովուրդների բարեկեցությանը»,-ասել է պարոն Բաբլոյանը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Համագործակցության աշխուժացման հարցում զրուցակիցներն անհրաժեշտ են համարել փոխայցերի ակտիվացումը և տարբեր միջազգային հարթակներում հանդիպումները:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. այս հարցում մեծ դեր է վերապահվել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին և հայ-տաջիկական գործարար համաժողովին:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular