ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravunk.com/Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վիրավորանքները` ուղղված ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին եւ դերասանի կողմից հնչեցված արձագանքը նրան, կարծես, հասավ իր կուլմինացիային: Այսօր Երեւանի ավագանու նիստում ընդգրկված օրակարգային հարցերի թվում է Հ. Թոխատյանի «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի կողմից ներկայացված Երեւան քաղաքի Ազատության պողոտայի հ.19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության եւ վերանորոգման ծրագրին հավանություն տալու հարցը: Որոշման համաձայն` Երեւանի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով, տրամադրվելու է «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին: 
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը մեծ աղմուկ էր բարձրացրել` հայտարարելով, թե Կանազի մշակույթի պալատը 99 տարով Հ. Թոխատյանին են տալիս` լռելու, իշխանություններին ծառայելու համար: Ինչպես նաեւ անվստահություն էր հայտնել` ասելով, թե Երեւանի սեփականություն հանդիսացող բազմամիլիոնանոց գույքը, չպետք է ընդամենը դիմումի եւ կասկածելի առաջարկի հիման վրա, առանց մրցույթի եւ երաշխիքների, տրամադրվի այս հիմնադրամին: Մինչդեռ Հ. Թոխատյանը պատրաստվում է այսօր ավագանու նիստում անձամբ ներկայացնել ծրագիրը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ սա եզակի դեպք է, երբ ինքն է ներկայացնելու այս ծրագիրը ավագանուն, ու ավագանին կընդունի համապատասխան որոշում: 
– Ասեմ, որ Կանազի մշակույթի տունը Կանազ գործարանի վաճառքից հետո` մնացել էր անտեր, օդում կախված, ինչպես եւ իրենց սպորտ համալիրը: Մեր այն ժամանակվա չինովնիկներից մեկի կողմից Կանազը հանձնվել էր իր ընկերներին, հետո այդ ընկերները փորձեցին ինչ-որ բաներ անել, չստացվեց, կեսից շատն էլ գույքը վաճառել էին, հետո իրենք էլ վաճառել էին ինչ-որ մեկին, ու այդպես շարունակ: Եվ միայն 2007 թ.-ին այդ շենքը շատ պատահական, այն ժամանակվա Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք էր բերվել, ու առաջարկեցին, որ գնանք բեմն օգտագործենք: Իմ երազանքն է եղել ունենալ մանկական թատերական դպրոց եւ թատրոն: Եվ մենք ուզում ենք շենքը խելքի բերել: Շենքը, բնականաբար, ոչ մեկը ոչ մեկին նվեր չի տվել, այն պետական շինություն է եւ մտնում է քաղաքապետարանի բալանսի վրա կամ Արաբկիրի շրջանի: Ես դիմել եմ 99 տարով վարձակալության համար, քանի որ այդպիսի օրինակներ կան, որպեսզի ժամանակը հերիքեր` ինչ-որ բան անելու համար: Բայց ասացին, որ կարող են միայն 10 տարով տրամադրել: 
– Պարոն Թոխատյան, իսկ ինչպիսի՞ վիճակ է այսօր վերոնշյալ մշակույթի տան շենքում:
– Մարդ պետք է բարբարոս լիներ` այդ շենքը այդպիսի վիճակի հասցնելու համար, այն հիմա միայն արտաքինից է գեղեցիկ մնացել, ներսը ոչինչ չկա, բառիս բուն իմաստով ավերակներ է: Անգամ պատուհաններն են հանել, վաճառել: Ու ես չգիտեմ` ինչու այս աղմուկը բարձրացավ: Եթե ուզում եմ այստեղ մանկական մշակութային օջախ սարքել, ունեմ այդ հնարավորությունը, պայմանավորվածություն ունեմ իմ արտասահմանյան ընկերների հետ, որոնք այսօր համաձայն են ներդրում անել իմ երազանքի մեջ, ընդ որում` չսպասելով ակնկալիքի: Ուզում է Փոստանջյանը կամ որեւէ մեկը, թե չի ուզում, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ տարիքն ինձ թույլ է տալիս, որպեսզի լինեմ ինքնավստահ եւ ասեմ` ինչ եմ ուզում, ինչպես եմ ուզում ու ինչ եմ անելու: Երբ այնտեղ կաշխատի բենզալցակայան, խանութ կամ ռեստորան, այն ժամանակ կգաք, կասեք` ամոթ քեզ:
– Իսկ ի՞նչ կասեք փոստանջյանական վիրավորական լեքսիկոնի մասին, քանի որ Ձեզ ուղղված նրա վիրավորանքները տեղափոխվեցին նաեւ անձնական դաշտ:
– Եթե մի փոքր ավելի քիչ դաստիարակված լինեի, կամ մի քիչ ավելի քիչ իմ հայրիկն ինձ տղամարդ դաստիարակած լիներ, ինձ թույլ կտայի վիրավորական որեւէ արտահայտություն Զարուհի Փոստանջյանի հասցեին, որովհետեւ այն ամենն, ինչ ինքն է ասել, կարդացել են նաեւ իմ երեխաները: Բայց ես ինչպե՞ս կարող եմ թույլ տալ ինձ վիրավորել առաջին հերթին կնոջը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular