ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսին և թիմակիցները հրաժարվել են խաղալ Ադրբեջանի հավաքականի հետ

ՍՊՈՐՏ

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսիի գլխավորությամբ, հրաժարվել են ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ, հայտնում է Report պարբերականը:

Արգենտինայի Ֆուտբոլի սոցիացիան մտադիր էր երկու ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի ու Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով, որ այդ երկրները մոտ են Ռուսաստանին, որտեղ 2018 թվականին կայանալու է աշխարհի առաջնությունը:

Սակայն բանակցությունների վերջում առաջատար ֆուտբոլիստները՝ Մեսիի գլխավորությամբ, հրաժարվել են Ադրբեջանի տարբերակից և նպատակահարմար գտել խաղալ Նիգերիայի հետ:

Մեսին Արգենտինայի ասոցիացիայի նախագահի ու հավաքականի մարզչի հետ զրույցում ասել է, որ երկար ճանապարհ անցնելու խնդիր կա, և որոշվել է խաղալ Նիգերիայի հետ:

Արգենտինա-Նիգերիա ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ Կրասնոդարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular