ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության եւ մահացության հիմնական բեռը: Առաջին հայացքից սա կարող է հակասական թվալ. չէ՞ որ վարակիչ հիվանդությունները միանգամից շատ մարդկանց են  թիրախավորում: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկրում կատարված հետազոտությունները փաստում են, որ ոչ վարակիչ՝ սրտանոթային, քաղցկեղային եւ էնդոկրին,  հիվանդությունների հետեւանքով մահացության աճն ակնառու է անգամ «ամենավարակիչ» ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից, մալարիայից մահացության համեմատությամբ: Ընդ որում, այս միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է առաջիկա 20 տարվա ընթացքում:



Հայաստանում պատկերը գրեթե նույնն է ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները (48%), հետո՝ չարորակ նորագոյացությունները (19,8%), երրորդ տեղում շաքարային դիաբետն է՝ 4,9% -ով: Դիաբետից մի փոքր ավելի քիչ՝ 4,8%-ով մահացության պատճառ են դառնում վնասվածքներն ու թունավորումները: Առողջապահության կազմակերպիչների հավաստմամբ՝ 90-ականների համեմատությամբ 2000-ականներին ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը ծանրացել է:

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններ են համարվում տարիքը, ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական պասիվությունը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, սխալ սննդակարգը, կերակրի աղի չարաշահումը, ինչպես նաեւ մի շարք սոցիալ-հոգեբանական երեւույթներ: Այսինքն այս շարքի հիվանդություններն առավել հաճախ դրսեւորվում են ծխողների, նստակյաց կյանք վարողների, ավելորդ քաշով, արագ սնունդ սիրող եւ գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ: Գնահատելով պատճառահետեւանքային այս կապը՝ պարզ է դառնում, որ բուժումից առավել հեշտ եւ ձեռնտու է կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունները: 

Կանխարգելմանն ուղղված առաջին քայլերից մեկը սկրինինգային հետազոտություններն են: 2015թ-ի հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրի շրջանակներում առ այսօր զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտություն է անցել 35-68 տարեկան շուրջ 605 հազար քաղաքացի: Նույն տարիքի մոտ 408 հազար քաղաքացի հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նպատակով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել շաքարային դիաբետը: 30-65 տարեկան շուրջ 148 հազար կին ՊԱՊ թեստի հետազոտություն է անցել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: Հետազոտություններն իրականացվում են անվճար՝ ՀՀ բոլոր առողջության առաջնային պահպանման բժշկական հիմնարկներում: Դրանք տեղամասային պոլիկլինիկաներն են եւ ամբուլատորիաները:



Առողջապահության նախարարությունը հորդորում է մտածել սեփական առողջության մասին՝ կանխարգելելով հիվանդությունների զարգացումն ու բարդացումը: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը հաճախ ազատում է նաեւ հաշմանդամությունից՝ հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց մոտ, ինչն անխուսափելի է դառնում հիվանդության ուշ փուլերում: Հետեւելով զարկերակային ճնշման, արյան մեջ գլուկոզայի, մարմնի քաշի ցուցանիշներին, տարեկան մեկ անգամ այցելելով բժիշկներին՝ ՊԱՊ քսուքի հետազոտության համար, վարելով ակտիվ կենսակերպ, սնվելով ճիշտ, չծխելով եւ չչարաշահելով ալկոհոլը, մենք լավացնում ենք մեր կյանքի որակը:

Այցելեք տեղամասային պոլիկլինիկաներ եւ ամբուլատորիաներ, ասացեք բժշկին, որ եկել եք սկրինինգային հետազոտության համար: Նա կհավաքի անամնեզ՝ լրացնելով փաստաթուղթ  տարիքի, սեռի, ծխախոտի օգտագործման,  ժառանգական ծանրաբեռնվածության, սոցիալ-տնտեսական վիճակի ու աշխատանքային պայմանների մասին, կչափի զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ գլուկոզայի պարունակության մակարդակը, կանանց դեպքում՝ նաեւ ՊԱՊ քսուք կվերցնի՝ հետազոտության համար: Տվյալները կգրանցվեն Ձեր անձնական թերթիկում: Ձեր պարբերական այցելություններից հետո բժիշկը կհամեմատի նախորդ եւ այդ պահի տվյալները, կվերլուծի առոջղական վիճակն ու կգնահատի այն՝ կրկին լրացնելով ցուցանիշները Ձեր թերթիկում: Որեւէ խնդրի հայտնաբերման դեպքում առաջնային բուժօղակի բժիշկը կուղղորդի Ձեզ նեղ մասնագետների մոտ՝  նույն կամ այլ բժշկական հաստատությունում, որտեղ համապատասխան ծառայություններ են մատուցվում:  

Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը՝ առողջությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular