ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրոհից մոտ 100 ժամ անց. Իրավիճակը Երեւանում. գիշերը հանգիստ չէր (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շուրջ 100 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:

Այս պահին իրավիճակը Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն երեկ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ցուցարարները պահանջել են լուծել «Սասնա ծռեր» խմբի սննդամթերքի հարցը, սակայն արձագանք չեն ստացել: Բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները սկսել են աղմկարար նռնակներ նետել, հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։ Իրավապահները նաեւ արցունքաբեր գազ են կիրառել։ Ժամը 02.30-ի դրությամբ, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետեւանքով բուժհաստատություններ տեղափոխվածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:

Ցուցարարներն աղբամանները բարիկադներ են սարքել: Մի խումբ ցուցարարներ էլ փակել են Տիգրան Մեծ- Նար Դոս հատվածը:

Վաղ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը սկսել է մաքրել Խորենացի փողոցը ցուցարարներից: Ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացում է արել՝ ազատել փողոցը, եւ 15 րոպե ժամանակ տվել, սակայն վերջիններս չեն հեռացել: Ոստիկանները բացել են վահաններով շարքը եւ սկսել արագ բերման ենթարկել ցուցարարներին։ Հաշվված րոպեների ընթացքում մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել, այդ թվում՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, այդ թվում նախագահը: Քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ ուժ է կիրառվել։ Ոստիկանության այդ գործողություններից հետո Խորենացու պողոտայում ցուցարարներ չեն մնացել։

Բերման ենթարկվել նաեւ ցուցարարներ Տիգրան Մեծի պողոտայից, Նար-Դոսի փողոցից։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը՝ Թաթուլ Թամրազյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular