ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս իդեալական տեսք ունենալ առանց կոսմետիկայի. 12 բյութի-հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները

ՖՈՏՈ

Ներկայացնում ենք 12 քայլ՝ խնամված արտաքինի համար:

1. Փայլող դեմք

Դեմքի գույնն ավելի առողջ դարձնել կօգնի երիցուկով թեյը: Միջոցի համար անհրաժեշտ կլինի 1 ճ/գ երիցուկ և 1 բաժակ եռացած ջուր: Թեյը պատրաստիր և 30 րոպեով թող թերմոսի մեջ, որ թրմվի:

Հետո քամիր, մի քիչ սառեցրու և 1 թ/գ մեղր ավելացրու: Ըմպելիքը խմիր ամեն օր առավոտները փոքր կումերով, քաղցած վիճակում: 2 շաբաթ անց դեմքիդ մաշկն իդեալական տեսք կունենա:

2. Երկար և խիտ թարթիչներ

Ապակե տարայի մեջ խառնիր հավասար քանակի գերչակի, նուշի, քնջութի և կռատուկի յուղեր: Խառնուրդին վիտամին Е ավելացրու: Յուղը չոր թարթիչներիդ քսիր, թող գիշերը և առավոտյան մնացորդները լվա տաք ջրով: 2 շաբաթ անց արդյունքը կզգաս:

3. Ազատվիր փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից

Փխրուն մազերից և դյուրաբեկ ծայրերից ազատվելու համար հարիր ձվի դեղնուց և կես բաժակ սովորական յոգուրտ առանց հավելումների: Ավելացրու 1 ճ/գ գերչակի և կոկոսի յուղեր, 1 ճ/գ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղ: Ամենը լավ խառնիր: Դիմակը քսիր թաց մազերիդ, պոլիէթիլենային գլխարկ դիր: Մեկ ժամ անց մազերդ լավ լվա:

4. Ձեռքերը կնոջ այցեքարտն են

Ձեռքերի մաշկը փափկեցնելու համար քո սիրելի ձեռքի քսուքից մի քիչ խառնիր նույնքան քացախի: Քսիր ձեռքերիդ ամեն օր քնելուց առաջ, մի քանի շաբաթ անց կզգաս, որ ձեռքերդ հարթ և փափուկ են դարձել:

5. Պայքար պեպենների և պիգմենտային բծերի դեմ

Մի քանի միջոց կա: Դանդաղ, բայց արդյունավետ է կտրտած մաղադանոսը, վրան եռացած ջուր լցրու: Թող կես ժամ թրմվի և քամիր: Օրական 3 անգամ սրբիր դեմքդ և մարմինդ:

Պեպեններից արագ ազատվել կօգնի նաև կիտրոնի հյութը և խիտ թեյը: Այս լուծույթով օրական 2 անգամ սրբիր դեմքդ և մեկ շաբաթ անց պեպենները պակաս նկատելի կդառնան:

6. Հարթ և փայլուն մազեր

Մազերի ամրացման համար բլենդերով հարիր բանան և 1 ճ/գ ձիթապտղի յուղ: Ավելացրու 2 թ/գ մեղր և 1 ճ/գ յոգուրտ առանց հավելումների:

Բոլոր բաղադրիչները լավ խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի: Դիմակը քսիր թաց մազերիդ և կես ժամ անց լավ լվա ջրով:

7. Վերացնում ենք մաշկի ցանը և գրգռվածությունը

Ալոեի հյութով լոսյոնի համար խառնիր 100 գ ալոեի հյութ, 3 ճ/գ եռացած ջուր և 3 ճ/գ սպիրտ:

Այդ լոսյոնով ամեն օր սրբիր դեմքիդ և պարանոցիդ մաշկը, թող 10 րոպե: Վերջում մնացորդները լվա տաք ջրով և դեմքիդ խոնավեցնող քսուք քսիր:

8. Ամրացնում և սպիտակեցնում ենք եղունգները

Պետք է կիտրոնով վաննա անել: Դրա համար կիտրոնը կիսում ենք 2 մասի, ամեն կեսի մեջ մտցնում մատները, պահում 15 րոպե:

9. Վերացնում ենք շուրթերի ճաքճքածությունը

Պատրաստիր դիմակ թթվասերից և գազարի հյութից (հավասար քանակի): Քսիր շուրթերիդ և լվա 7 րոպե անց:

10. Սպիտակեցնում ենք ատամները

Ակտիվացված ածխի փոշով խոզանակով մաքրիր ատամներդ, արդյունքը կնկատվի արդեն 1 շաբաթ անց: Այս միջոցի համար ատամի առանձին խոզանակ օգտագործիր:

11. Վերացնում ենք աչքերի տակի կապտուկները

Կպահանջվի 1 բաժակ սառը կաթ և 2 կտոր բամբակ: Բամբակը թրջիր կաթի մեջ և դիր աչքերիդ տակ:

12. Իդեալական սանրվածք

Որպեսզի մազերը չէլեկտրականանան, ափերդ թրջիր հանքային ջրով և շոյիր մազերդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular