ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետն ու ՀՀ պաշտպանության նախարարը, երևանաբնակ զինծառայողների ծնողների հետ միասին, ուղևորվել են սահմանամերձ զորամասեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այն, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող, 5-րդ տարին անընդմեջ կազմակերպվող, այս նախաձեռնությունն իսկապես սպասված է, փաստում է յուրաքանչյուր անգամ հազարավոր քաղաքացիների ծրագրում ընդգրկվելու ցանկությունը, որոնց մի մասն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ օգտվում է ծրագրի ընձեռած հնարավորությունից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սահմանամերձ զորամասեր երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերի կազմակերպման ծրագիրը, որն արդեն դարձել է ավանդական, իսկապես առանձնակի է կարևորվում մեր կողմից: 2013 թվականից մինչ օրս այս ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 9000 ծնող հնարավորություն է ունեցել այցելել զինծառայող իրենց որդիներին և տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Հերթական այս այցի շրջանակում, որն ինչպես գիտեք, այս տարվա արդեն երկրորդ այցն է, զորամասեր կայցելի շուրջ 1600 ծնող: Բազմիցս եմ ասել, որ սա բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված կարևոր ծրագիր է, և մենք շարունակելու ենք տարեկան առնվազն երկու անգամ սիրով կազմակերպել այս այցերը: Եվ, ընդհանրապես, մենք շարունակելու ենք անել հնարավորը, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են: Ի դեպ, քիչ հետո ծնողներին կհայտնենք նաև մեր անակնկալի մասին, որ այսօր ես և պաշտպանության նախարարը նրանց հետ կմեկնենք զորամասեր, որտեղ կհանդիպենք մեր զինվորներին: Մեզ մաղթենք բարի երթ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով, շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Արցախի պաշտպանության բանակին և Ստեփանակերտի քաղաքապետին, որ մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի լիարժեք կյանքի կոչման հարցում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանն ու բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մշտապես մեծ պատրաստակամությամբ են մասնակցում այս ծրագրին՝ ապահովելով զինծառայողների ծնողների անվտանգ ուղեկցումը դեպի զորամասեր: 
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն իսկապես սպասված է և անհրաժեշտ:
«Պաշտպանության նախարարությունն այս նախաձեռնության համար, իրոք, շնորհակալ է Երևանի քաղաքապետարանին և մենք միշտ սիրով աջակցում ենք, որ մեր զինվորների ծնողներն այցելեն իրենց որդիներին: Նախորդ անգամ մենք Երևանի քաղաքապետի հետ միասին ծնողներին խոստացանք, որ մենք էլ մեծ սիրով իրենց հետ կայցելենք զորամասեր և այսօր կատարում ենք մեր այդ խոստումը: Այս ծրագրի հետ կապված նաև հավելեմ, որ այն իսկապես շատ կարևոր և սպասված է, նաև լավ օրինակ է դարձել մեր մյուս քաղաքների համար և այս տարի Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս ցանկություն են հայտնել հանդես գալ նման նախաձեռնությամբ», - նշել է Վիգեն Սարգսյանը:
Այնուհետ, մեկնող բոլոր ավտոբուսներին մոտենալուց և զինվորների ծնողներին բարի երթ մաղթելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես և նշել էին նախապես, ընկերակցել են մեկնողներին և հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկն ուղևորվող ավտոբուսով, ծնողների հետ միասին, մեկնել են զինծառայողների հետ հանդիպման:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular