Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց:
ԼՂՀ ՊP-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: