ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթևիկ Ադումյանը ամուսնալուծված չէ, բայց Վաչե Ամարյանի գիրկը ավելի շատ է լինում, քան ամուսնու

ՖՈՏՈ

Բարև, իմ սիրելի նախանձիկներ ու պարապիկներ։ Գիտե՞ք, թե այսօր ում մսերն ենք ուտելու։ Այո՛-այո՛, դա մեր առանձնակի նամուսով պսակված-բաժանված-պսակված-բաժանված․․․ մի խոսքով, հեռուստատեսային-ինստագրամյան հարսիկներից հերթականն է՝ Տաթևիկ Ադումյանը։

Մարդ բա՜ն չի հասկանում սրանցից։ Մեկ` օրեր շարունակ ինստագրամում ամենայն մանրամասնությամբ իրենց ամուսնական կյանքն են ցուցադրում, ինչպես մեկ անգամ ասել էի՝ քիչ է մնում առաջին գիշերն էլ օնլայն հեռարձակմամբ տան, հետո` մի երկու ամիս անց բոլոր համատեղ նկարները անհետանում են և հայտնվում են ուրիշ տղամարդկանց գրկներում, բայց համառորեն շարունակում են պնդել, որ ամուսնալուծված չեն ու իսկական կին են։ Հիմա էլ նույն փակ շրջանի մեջ է հայտնվել Տաթևիկ Ադումյանը։

Մարլեզոնյան բալետի առաջին ակտը սկիզբ առավ կրկին ինստագրամում, երբ օգտատերերից մեկը մեկնաբանություններում բաց տեքստով ասել էր, որ Տաթևիկը վաղուց ամուսնալուծվել է․

Այստեղ հայտնվում է Տաթևիկը, ում մեջ կտրուկ գլուխ էր բարձրացրել օջախի իսկական հարսը ու առաքինության անսանձ փոթորիկը, և հայտարարում է, որ դա հերյուրանք է ու նա ամենևին էլ ամուսնալուծված չէ․․․

Որքան էլ ազատական հայացքների տեր լինեմ, բայց չեմ կարողանում լռեցնել միջիս չար, պարապ ու նախանձ մարդուկին, որ պարզապես աղաղակում է․

Տաթևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, ախր հո մենք դմբո չե՞նք։ Եթե ինչ-որ մեկը դմբո է, ապա դա հաստատ դու ես, եթե կարծում ես, որ ամուսնալուծվելը այնքան ամոթ բան է, որ պետք է ամեն գնով հերքել այն։ Ինչո՞ւ։ Որովհետև, Տաթեևի՜կ ջան, աչոնի՜կ ջան, գուգլում անունդ որ search ես անում, բերած ամեն երկրորդ նկարում ոչ թե ամուսնուդ գրկին ես նստած, այլ Վաչե Ամարյանի։ Ինքն էլ քո ամուսինը չէ, դա հաստատ։ Էլ չասեմ տարատեսակ հոդվածների ու տեսանյութերի հղումների մասին, որոնք ֆայմել ես գոնե հեռացնել, բայց դե ինտերնետը ամեն ինչ հիշում է։

Ու հիշե՛ք, սիրելի պարապիկներ ու նախանձիկներ, Տաթևիկի երկրպագուներին էլ չի խանգարի սա իմանալ․ իսկական օջախի հարսիկին օտար տղամարդը իր գիրկը չի՛ նստեցնում, ջակուզիի մեջ չի՛ գցում, «ախչի»-ով չի դմում, իսկ նկարագրված յուրաքանչյուր դրվագ արվել է Վաչե Ամարյանի կողմից։ Իսկ եթե այնուամենայնիվ հարսիկ է ու անում է դա, ապա մեղմ ասած այդքան էլ օջախի չէ ու երևի թե ավելի լավ կլիներ ամուսնալուծված լիներ, քան չլինելով նման բաներ իրեն թույլ տալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular