ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջրամատակարարման բարելավման ծրագրերի պատասխանատուները նախազգուշացվել են՝ արագորեն վերականգնել քանդված փողոցների ասֆալտբետոնե ծածկերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարները, «Վեոլիա Ջուր» ընկերության «Արևելք» և «Արևմուտք» տարածաշրջանային կառույցների տնօրենները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը, աշխատակիցները, կապալառու և շինարարական կազմակերպությունների ղեկավարներն ու տեխնիկական հսկիչները: 

Անդրադառնալով իրականացվող ծրագրերի ընթացքին՝ Կամո Արեյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ շատ դեպքերում ծրագրերի ընթացքը դանդաղ է, կատարվող աշխատանքներն էլ ձգձգվում են՝ անհարկի անհարմարություններ պատճառելով քաղաքացիներին:
«Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս աշխատանքներն անհրաժեշտ և սպասված են, բայց քանդել փողոցներն ու ամիսներով չվերականգնել կամ կիսատ-պռատ, ընդամենը հողով ծածկել ու երկար ժամանակ թողնել այդ վիճակում, ուղղակի աններելի է: Բոլոր աշխատանքների համար սահմանվում է հստակ ժամկետ և որևէ մեկին իրավունք չի տրված դրանք խախտել և անհարկի անհարմարություններ պատճառել մեր համաքաղաքացիներին: Վերցրեք այնքան ծավալ, որքանը որ կարող եք պատշաճ ավարտին հասցնել, ոչ թե աջ ու ձախ քանդեք և փորձեք արդարանալ, որ ծավալները մեծ են և, դրանով պայմանավորված, չեք հասցնում: Սա երբեք ընդունելի արդարացում չի կարող լինել: Եվ, ընդհանրապես, եթե ամենօրյա խիստ հսկողություն սահմանեք ու անձամբ հետևեք իրականացվող աշխատանքների ընթացքին, համոզված եմ, որ նման պատկեր չենք ունենա: Դիմացը ձմեռ է, և բոլորիդ նախազգուշացնում եմ, որ արագ ավարտեք ասֆալտբետոնյա ծածկերի վերականգնման աշխատանքները, որ ձմռանը չունենանք քանդված ու չվերականգնված որևէ փողոց» - ընդգծել է Կամո Արեյանը և մասնավորապես շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին խստորեն նախազգուշացրել, որ խախտումներ թույլ տվողների նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ:
Հարկ է նշել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատվերով մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման վարկային ծրագրով Երևանի 80 փողոցներում ընթանում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի արդիականացման և մասնավոր տնատիրությունների ջրաչափական հանգույցների տեղադրման աշխատանքներ: Ծրագրի իրագործումից հետո կառուցվելու է 152 կիլոմետր նոր ջրագիծ՝ շուրջ 13000 մասնավոր տնատիրությունների համար: «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ մայրաքաղաքի 30 հասցեներում իրականացնում է ջրամատակարարման բարելավման և կոյուղատար ցանցի արդիականացման ծրագրեր: 21 հասցեներում գործընթացն արդեն ավարտվել է, իսկ մնացած 9-ում կավարտվի առաջիկա օրերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular