Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի տեսություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում՝ 12-17մ/վ արագությամբ:
29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: