ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլանը պատրաստ է Դի Մարիայի համար 45 մլն եվրո վճարել ՊՍԺ-ին

ՍՊՈՐՏ

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարիերան կարող է շարունակել Իտալիայում:

 

Ինչպես տեղեկացնում է «Paris United»-ը, «Միլանը» հայտնի գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է զբաղվել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի կազմակերպմամբ, որը գոհ չէ փարիզյան թիմում իր կարգավիճակից:

 

Նշվում է, որ վերջերս Մենդեշը հանդիպել է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերու Էնրիկեին և հայտնել, որ «Միլանը» 45 մլն եվրո և բոնուսներ է առաջարկում Դի Մարիայի համար:

 

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության 7 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

 

Դի Մարիան 2015 թվականի օգոստոսից է հանդես գալիս ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: Արգենտինացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular