ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե յուրաքանչյուրը զգա իր մեղքը, ոչինչ չի մնա այնպես, ինչպես հիմա է». Հրանտ Թոխատյանը` «Մեա կուլպա 2»–ի մասին

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

«Սիրով ապագայից կամ Մեա կուլպա 2». 15 տարի անց ներկայացումը վերադարձել է` նոր խնդիրներով ու մեղքերով։ Այս տարիների ընթացքում եղել են նոր իրադարձություններ, որոնք տեղ են գտել ներկայացման մեջ։

 

Tert.am Life–ը ներկայացնում է Հրանտ Թոխատյանի, Սամսոն Ստեփանյանի, Լևոն Հարությունյանի, Արա Սարգսյանի, Իրինա Դանիելյանի, Արա Կարագյանի, Արա Սարգսյանի, Գևորգ Մինասյանի, Ջուլիետա Ստեփանյանի մասնակցությամբ ներկայացման մանրամասները, որի պրեմիերան կայացել էր փետրվարին, սակայն ստեղծագործական թիմը երեկ նախաձեռնեց լրագրողական դիտում, որի շրջանակում քննարկեցին ներկայացումն ու խոսեցին իրենց հուզող հարցերի մասին։

 

Ներկայացման լրագրողական դիտումը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ Թոխատյանին կրկին մեղադրում են «ծախված» լինելու մեջ։ Դերասանը հակադարձում է, որ որպես մտավորական` իր խոսքը շաբաթը մի քանի անգամ ասում է բեմից։

 

 

 

Ինչպես հուշում է վերնագիրը, ներկայացման գործողությունները ծավալվում են ապագայում, սակայն ենթատեքստում այսօրվա խնդիրներն ու հոգսերն են, այսօրվա մեղքերը։ Քաղաքացիական հասարակությունից մինչև իշխանություն յուրաքանչյուրն ունի իր մեղքը։

 

Իրական շեշտադրումներով ներկայացման կերպարներն ավելի քան իրական են, նրանց մեջ կարելի է տեսնել հասարակությանը քաջածանոթ դեմքերի, միաժամանակ, ստեղծագործական թիմը շեշտում է, որ կերպարները հավաքական են, ոչ թե կոնկրետ անձեր։ Իրական պատմության «անիրական» հերոսների մեջ կարելի է տեսնել հարևանին, կարելի է գտնել նաև քեզ. կգտնես քո՞, թե՞ ուրիշի մեղքը, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար։

 

Հարցին, թե ո՞րն է իր մեղքը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Այն, ինչ այսօր կատարվում է ինձ հետ, իմ երկրում, դրանում իմ չափաբաժին մեղքը պետք է լինի, չի կարող չլինել։ Ուրեմն` ինչ–որ տեղ ինչ–որ բան այնպես չեմ արել։ Ինչ–որ տեղ սխալ եմ գործել։ Ներկայացման մեջ չկա` իշխանավորները վատն են, մյուսները` լավը ուղերձը։ Խոսքն այն մասին  է, որ եթե յուրաքանչյուրը զգա իր մեղքը, ոչինչ չի մնա այնպես, ինչպես հիմա կա։ Ինձ բազմիցս ասել են`ծախված ես։ Ես չեմ կարողացել հասկանալ` որն է իմ ծախվածությունը։ Ինձ մեղադրում են, որ Ժողովրդական արտիստ եմ։ Ինձ տվեցին Վաստակավորի կոչում, չկարողացան բացատրել` ինչու, վերադարձրեցի։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ Վաստակավորի կոչումը։ Հետո տվեցին Ժողովրդական արտիստի կոչում, բացատրեցին ինչու` վերցրեցի։ Դրանից իմ կյանքում ոչինչ չփոխվեց, ես չսկսեցի ավելի լավ խաղալ»։

 

Շարունակությունը՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular