Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ Մոսկվայի Արարատից
ՍՊՈՐՏԱլեքսանդր Գրիգորյանը որոշում է կայացրել հեռանալ Մոսկվայի «Արարատից»: Առաջիկա խաղերին թիմին նախապատրաստելու է ակումբի փոխնախագահ և ավագ մարզիչ Պողոս Գալստյանը:
«Որոշել եմ հեռանալ «Արարատից»: Բանն այն է, որ սկզբից համաձայնություն ունեինք՝ կօգնեմ թիմին հաջողության հասնել առաջին շրջանում: Այդ խնդիրը լուծված է՝ 12 միավորի առավելություն ունենք մոտակա հետապնդողից:
Այժմ ծրագրում եմ առաջ շարժվել: Շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին: Միշտ ըմբռնում եմ գտել և ստացել ակումբի ղեկավարության աջակցությունը: Շնորհակալ եմ երկրպագուներին: Հեռանում եմ մաքուր խղճով»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: