ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի Գավաթ. «Բանանցը» և «Շիրակը» հաղթեցին ոչ-ոքիներից հետո և դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Այսօր կայացել են Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Արարատ»-«Շիրակ» և «Բանանց»-«Փյունիկ» պատասխան հանդիպումները:

 

«Շիրակը», որը քառորդ եզրափակչի առաջին խաղն ավարտել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով, Երևանում 2:0 հաշվով հաղթանակ տարավ և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց:

 

Երկու գոլերն էլ Գյումրիի թիմի ֆուտբոլիստները խփեցին երկրորդ կեսում. 64-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Վարդան Բակալյանը, իսկ 4 րոպե անց` Փոլ Մուսա Բակայոկոն:

 

Այս կերպ, «Շիրակը» Գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի «Գանձասար-Կապանի» հետ, որը քառորդ եզրափակչում ընդհանուր 7:0 հաշվով առավելության էր Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Ավան Ակադեմիայի» նկատմամբ:

1/4 եզրափակչի մյուս խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Փյունիկին» և 4:2 հաշվով հաղթանակ տարել:

 

Արամ Ոսկանյանի թիմի կազմում հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է սերբ հարձակվող Նենադ Ինյացը, վերջինս 24-րդ րոպեին իր ակտիվում դուբլ է գրանցել` կրկնապատկելով «Բանանցի» առավելությունը: «Փյունիկի» կազմում հաշիվը կրճատել է «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը` 39-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Ռումյան Հովսեփյանը կարողացել է երրորդ գնդակն ուղարկել «Փյունիկի» դարպասը:

 

Խաղավարտին թիմերը փոխանակվել են մեկական գոլերով. 86-րդ րոպեն Օգնյեն Կրասիչը հաշիվը դարձել է 4:1, իսկ 89-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը դուբլի հեղինակ է դարձել` ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: Ավելին,սակայն, Ալեքս Յերյոմենկոյի սաներին անել չի հաջողվել:

 

Թիմերի միջև առաջին խաղում, հիշեցնենք, դարպասի գրավում չէր արձանագրվել:

 

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Փյունիկի» մրցակիցը կլինի «Ալաշկերտը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular