ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկիրը կանգնած է կոլապսի առջև, և ոչ ոք դրան մատերի արանքով չի կարող նայել. Արման Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վարչապետի հարցը կքննարկվի Հայաստանի սահմաններից դուրս՝ մասնավորապես՝ Ռուսաստանում։ Կլինի մեկը, որն ընկալելի կլինի նաև Կրեմլի համար։ Ի տարբերություն Արևմուտքի՝ Կրեմլն աշխատում է անձերի հետ, Արևմուտքը՝ ինստիտուտների։»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը։

Մեր զրուցակիցը կարծում է՝ թե՛ երկրի նախագահը, և թե՛ վարչապետն ընկալելի գործիչներ են Ռուսաստանի համար. «Խոսքը թարմության և նորամուծության մասին է։ Այսօր աշխատում են երկուսի հետ, և որոշում չկա, թե ով է լինելու Ռուսաստանի թիվ մեկ գործընկերը՝ ապրիլից հետո։ Օրակարգում կա նաև որոշակի ֆինանսական աջակցություն. Ռուսաստանի Դաշնությունը ցույց է տվել, որ վարչապետն իրենց համար նույնպես լավ ու վստահելի գործընկեր է։ Կարծում եմ՝ եթե Կարեն Կարապետյանը մնա վարչապետ՝ երկրի նախագահն իր ձեռքերում կկենտրոնացնի ամբողջ ուժային կառույցները և թիվ մեկ ֆիգուրը կլինի»,- ընդգծեց Վարդանյանը։

Արման Վարդանյանը նաև նշում է՝ նախագահը ցանկանալու է, որ 2018-ի իր հենարանը լինի ընդլայնված. «Իհարկե ցանկալի է, որ իրեն ծառայող քաղաքականությամբ զբաղվող մարդկանց թիվը լինի բազմազան և բազմաշերտ։ Դա նորմալ և տրամաբանական ցանկություն է։ Եթե չլինի արտաքին որևէ միջամտություն՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կորոշի երկրի նախագահը։ Փետրվարին մոտ՝ արդեն պարզ կլինի՝ ով ինչ կառույց է ղեկավարելու։ Մի բան է պարզ՝ նախագահն իր ձեռքերում է պահելու բոլոր ուժային կառույցները»,- ասաց նա։

Վարդանյանը հավելում է. «Թիմը համոզելու է Սերժ Սարգսյանին։ Այս թայֆաբազությունը, որ Հայաստանում եղել է, պետք է վերանա։ Այդ թիմը Կարեն Կարապետյանի հետ չունի այն կոմունիկացիաները, որ ունի նախագահի հետ։ Թիմից շատերին դժվար է լինելու պայմանավորվածություններ ձեռք բերել Կարեն Կարապետյանի հետ՝ տարբեր բնավորությամբ մարդիկ կան։ Մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց կանխատեսելի վիճակից։ Համոզելով որևէ հարց չի լուծվելու. ինչքա՞ն կարելի է համոզել ու ոչ մի հարց չլուծել։ Ըստ իս՝ այսօր բաժանվելու նախադրյալ չկա, երկրի նախագահը տիրապետում է բոլոր ռեսուրսներին։ Թե՛ կուսակցության ներսում և թե՛ դրանից դուրս՝ բազմաթիվ քաղաքական ուժեր, լինելով ընդդիմադիր դաշտում, սպասում են նախագահի հրահանգին, շատ ՀԿ-ներ ուղղորդվում են այդ նույն կենտրոնից։ Այսօր դեռ Կարեն Կարապետյանը նախագահի համար հակառակորդ չէ»,- եզրափակեց Արման Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular