ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու բոլոր նախադրյալները կան. Սէֆիլյանի պաշտպան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր կան բոլոր նախադրյալաները, որպեսզի իշխանությունը բանակցություններին մասնակցելու համար և առհասարակ ազատ արձակի Ժիրայր Սէֆիլյանին:

Նման համոզմունք Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:

«Վարույթն իրականացնող մարմինը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել Ժիրայր Սէֆիլյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին»,-նշեց Արա Զաքարյանը, չբացառելով, որ ստեղծված իրավիճակում կարող է նաև խոսք գնալ ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտի մասին, որի պարագայում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Արա Զաքարյանի խոսքով, Ժիրայր Սէֆիլյանը որևէ տեղեկություն չի ունեցել իր համախոհների մտադրությունների մասին, հակառակ դեպքում քայլեր կձեռնարկեր դա կանխելու ուղղությամբ: Զաքարյանի հավաստմամբ, Ժիրայր Սէֆիլյանը երբեք կողմնակից չի եղել զինված որևիցե քայլի, նա ամեն ինչ սահմանադրության սահմանված ընթացակարգով կատարելու կողմնակից է:

Մեր հարցին, թե հիմա փոխվե՞լ է նրա վերաբերմունքը, երբ իր համախոհները գնացել են այդ քայլին, Արա Զաքարյանը նշեց. «Ես կարծում եմ, որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերմունքն այս հարցի շուրջ չի փոխվել: Ենթադրում եմ, որ տղաների համբերության բաժակը լցվել է. ինչքան կարելի է սարքել, ինչ կարելի է անել, ինչպես կարելի է ապօրինի կերպով իրենց մարտական ընկերոջ հանդեպ վարվել ու կալանավորել մի գործ համարը որը նաև չի կատարել: Ենթադրում եմ, որ արել են, որպեսզի ցույց տան, որ եթե ուզենայինք մենք սա անել, շատ շուտվանից կարող էինք անել»:

Փաստաբանի կարծիքով, խնդիրն առաջացավ այն բանից հետո, երբ իշխանությունները, նպատակ հետապնդելով ամեն գնով Ժիրայր Սէֆիլյանին ազատությունից զրկել, ստեղծեցին այս շինծու գործը, որով փորձեցին ցույց տալ իբր Ժիրայր Սէֆիլյանը գրեթե անծանոթ մարդկանց հետ փորձել է իշխանություն յուրացնել, տարբեր շինություններ գրավել՝ այդ թվում նաև հեռուստաաշտարակը և զորամաս:

«Եթե անձի մոտ այդպիսի նպատակ լինի, առաջինը նա իր համախոհների, ընկերների, ջոկատի անդամների հետ միասին պետք է այս ուղղությամբ քայլեր կատարի, այլ ոչ թե անծանոթ անձնանց հետ միասին: Մեղադրվածների մեջ գերակշռող մեծամասնության անունները նույնիսկ Ժիրայր Սէֆիլյանը չի իմանում, չի էլ ճանաչում»,-ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանը նշեց, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղյակ է ծավալվող իրադարձությունների մասին և իր ցանկությունն է հայտնել նաև, եթե հնարավոր է, մասնակից դառնալ բանակցությունների պրոցեսին, որովհետև այս իրավիճակը ինչ-որ լուծում պետք է գտնի:
Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Սէֆիլյանը իրավիճակի հանգուցալուծումը, փաստաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ մանրամասների մասին տեղեկություն չունեմ, բայց համոզված եմ, որ Ժիրայր Սէֆիլյանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այս իրավիճակը լուծում գտնի խաղաղ ճանապարհով»:

Հարցին, թե կարո՞ղ է այնպես ստացվել, որ Սէֆիլյանը համոզի ապստամբներին հանձնվել, եթե կողմնակից չէ զինված ձևով հարցի լուծմանը, փաստաբանը կրկնեց. «Կարծում եմ, Ժիրայր Սէֆիլյանը բոլոր ունակությունները կներդնի, որպեսզի խաղաղ ձևով հարցի լուծում լինի»:

Փաստաբանը նաև նշեց, որ իշխանությունները պետք է գնան բոլոր քայլրերին, որպեսզի հանկարծ մի կաթիլ արյուն չթափվի:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է Էրեբունու ՊՊԾ գունդը, ապստամբները պահանջում են Ժիրայր Սէֆիլյանի և մնացած բոլոր քաղաբանտարյալների ազատությունը, Սէֆիլյանի՝ բանակցություններին մասնակցությունը և ՀՀ նախագահի հրաժարականը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular