ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, որոնք ամենաամուրն են սիրում

ՖՈՏՈ

Soulpost.ru-ն ներկայացրել է, թե ինչպես են սիրում կենդանակերպի նշաների ներկայացուցիչները։

Ձկներ։ Ամենաշատն են տրվում զգացմունքներին։ Չեն զսպում զգացմունքներն ու չեն թաքցնում իրենց վերաբերմունքը սիրելիի նկատմամբ։ Երազկոտ են, հանուն սիրելիի պատրաստ են գնալ ամեն ինչի։ Հավատում են, որ, եթե հետևեն իրենց սրտին, ամեն ինչ լավ կդասավորվի։

Կարիճ։ Թաքցնում են զգացմունքները, դժվար է արժանանալ նրանց վստահությանը։ Կարիճների համար չափազանց դժվար է սեր խոստովանել, սակայն նրանց հոգին շատ խորն է. կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են։ Գնահատում են վստահությունն ու ազնվությունը։ Այդ պատճառով էլ երբեք խուսախաբ չեն անի, չեն դավաճանի, եթե նրանց սիրտը 100 տոկոսով ձեզ է պատկանում։

   

 

Խեցգետին։ Կենդանակերպի նշանների շարքում ամենազգացմունքայինն են։ Սիրո և ուշադրության կարիք ունեն։ Բարի սիրտ ունեն, իսկապես գնահատում են մտերիմներին ու ընկերներին։ Պաշտում են զուգընկերոջը և մեծ ջանքեր ներդնում հանուն հարաբերությունների։ Խեցգետինները կհիշեն ձեր կյանքի բոլոր մանրամասները։ Չնայած կարող են փակ լինել՝ կարողանում են ճանաչել մարդկանց, վստահում են իրենց դատողություններին։

Աղեղնավոր։ Անհույս ռոմանտիկներ են։ Հավատում են իսկական սիրուն և ուզում են զուգընկերոջ հետո լինել առհավետ։ Չնայած շատ զգուշավոր են այն հարցում, թե ում են նվիրում իրենց սիրտը, երբ շահեք նրանց վստահությունը, կսիրեն ձեզ ու միայն ձեզ։ Հենց գտնում են իրենց միակին, իրենց թույլ են տալիս ամբողջությամբ խորասուզվել հարաբերություններում։

Կշեռք։ Խաղաղության ու համաձայնության նշանը։ Սիրում են բոլորին, բայց կանեն ամեն բան հանուն մարդու, ում նվիրում են իրենց սիրտը։ Կշեռքները հաճախ են իրենց կորցնում հարաբերությունների պատճառով, բայց երբ նրանց ճիշտ են հասկանում ու սեր են նվիրում, նրանց երջանկությունը դառնում է անսահման։

Երկվորյակներ։ Տրամաբանող են։ Կշռադատում են դեմ և կողմ բոլոր փաստարկները, երբ խոսքը լուրջ որոշումների մասին է։ Բայց սա սիրուն չի վերաբերում։ Երբ Երկվորյակները սիրահարվում են, անցնում են ամենի միջով՝ լինելու համար այն մարդու կողքին, ում սիրել են։

Առյուծ։ Ամուր են սիրում, բայց հակված են ընտրել սխալ մարդկանց։ Նրանց սերը հաճախ չեն կիսում ու չեն գնահատում։ Որոշ մարդիկ պնդում են, որ Առյուծի սերն ազատ շնչելու հնարավորություն չի տալիս։ Երբ Առյուծը վերջապես գտնում է հարմար զուգընկերոջ, նա համոզվում է, որ պետք է փոխվեր ոչ թե ինքը, այլ անձը, ում սիրում էր։

   

 

Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեմն շատ սառն են ու բարձր պատեր են կառուցում իրենց շուրջ, որոնց ետևում թաքցնում են իրենց իրական զգացմունքները։ Նրանց վստահությունը շահելու համար հարկավոր է անսովոր մեկը։ Բայց նույնիսկ այդ դեպքում հարաբերությունները դժվար են լինելու։ Այծեղջյուրի հետ հարաբերությունների բանալին ժամանակն է։

Ջրհոս։ Ջրհոսի դեպքում ամենաբարդը հարաբերություններն են հենց իր հետ։ Նա կարող է շատ ամուր սիրել մյուսներին, բայց նրա հարաբերությունների մեծ մասն անհաջողություն են ունենում, քանի որ Ջրհոսը չի սիրում իրեն։ Արտասովոր, յուրահատուկ մարդկ են, բայց սերը նրանց համար միշտ բարդ է եղել։

Խոյ։ Դաժան են ու բռնկուն։ Նրանց համար սիրահարվելը բարդ է՝ վառ արտահայտված անհատականության ու բռի բնավորության պատճառով։ Մարդիկ նրանց չափազանց ինքնավստահ են համարում, բայց իրականում նրանք խոցելի են, զգացմունքային։ Պարզապես դա ցույց չեն տալիս։

Կույս։ Կույսերը սերն առաջնահերթություն չեն համարում։ Նրանք մեծ ուշադրություն են հատկացնում իրենց ու իրենց նպատակներին։ Ձգտում են հաջողություններ ունենալ կյանքի բոլոր բնագավառներում, բացի սիրուց։

Ցուլ։ Կամակոր են։ Ձգտում են զգացմունքները թաքցնել սարկազմի ետևում։ Եթե կարողանաք այնպես անել, որ Ցուլը սիրահարվի ձեզ, դա մեծ հաջողություն կլինի։ Ցուլի ընտրյալը միակը կլինի, ով կտեսնի նրա զգացմունքայնությունը, բայց դրա համար նա բազմաթիվ խոչընդոտներ պետք է հաղթահարի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular