Վերջին մեկ օրում արձանագրվել է 9 ՃՏՊ. մահացել է 3, վիրավորվել՝ 10 մարդ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 17, խարդախության 7 եւ յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: