ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Է. Նալբանդյանն ու Ս. Ասլովը շնորհավորել են միմյանց Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ անցած ժամանակահատվածում երկու երկրները հաստատել են բազմաբովանդակ, դեպի ապագան միտված հարաբերություններ, որոնք հիմնված են Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդներ միջև բարեկամության ամուր ավանդույթների, հարգանքի և փոխադարձ համակրանքի վրա:  Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ է արձանագրել, որ 2017թ. հունիսին Տաջիկստանի նախագահ Է. Ռահմոնի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատեցին հայ-տաջիկական հարաբերությունները առավել բարձր մակարդակի հասցնելու երկկողմ հետաքրքրությունը: Հայաստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերը այսուհետ ևս կնպաստեն քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու միջազգային հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տնտեսական և հումանիտար կապերի  խորացմանը: Հայաստանի և Տաջիկստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Սիրոջիդին Ասլովը նշել է, որ փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության սկզբունքերի վրա հիմնված հայ-տաջիկական հարաբերություններն այս ժամանակահատվածում հասել են համագործակցության բարձր մակարդակի՝ ընդգծելով, որ մեծ ծավալի համատեղ աշխատանք է իրականացվել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ: Արտգործնախարար Ասլովը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված ավանդապես սերտ կապերն ու հագեցած երկխոսությունն այսուհետ ևս կնպաստեն հայ-տաջիկական բազաբնույթ կապերի համակողմանի զարգացմանը միտված նպատակների իրականացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular