ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում մայրը նորածին երեխային մոռացել է տաքսի մեքենայի մեջ.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Lorinews.am-ը գրում է.

Այն, որ տաքսի մեքենաներում քաղաքացիները հաճախ են տարբեր իրեր մոռանում, փաստ է: Սակայն այն, ինչ տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ Վանաձորում, մեղմ ասած զավեշտալի ու ողբալի է: Տաքսի ծառայություններից մեկի վարորդը lorinews.am-ին պատմեց, որ մի անգամ մի կին է զագահարել ու մեքենա պատվիրել:

Մեքենան մոտեցել է նշված հասցե, նստել է միջին տարիքի մի կին՝ բարուրով երեխան գրկին: Մեքենան ուղևորվել է կնոջ նշած հասցեով: Վարորդի պատմելով՝ ճանապարհին զանգահարել են կնոջ բջջային հեռախոսին, կինը երեխային դրել է մեքենայի նստատեղին ու պայուսակից հանել բջջային հեռախոսն ու շուրջ 5 րոպե խոսել:

Այդ ընթացքում մեքենան արդեն հասել է նշված հասցե: Կինը վճարել է գումարն ու իջել մեքենայից: Քիչ անց վարորդի հետ կապվել է տաքսի ծառայության օպերատորն ու ասել.«Արագ նայիր, տես մեքենայումդ կարծես թե երեխա են մոռացել»: Վարորդը նախ կատակի է վերածել օպերատորի ասածը, այնուհետ արդեն երբ աշխատակիցը նախատել է վարորդին ու կրկնել նույն հարցը, վարորդը շրջվել է ու նստատեղի վրա տեսել ծնողի կողմից մեքենայում մոռացված երեխային, ով հանգիստ քնած է եղել:

Վարորդը մեքենան արագ հետ է քշել այն հասցե, որտեղ իջեցրել էր կնոջը՝ երեխային վեադարձնելու նպատակով: Հասնելով տեղ, վարորդը փողոցում հանդիպել է երեխային մոռացած կնոջն ու հանձնել քնած փոքրիկին: Բարեբախտաբար, «հոգատար մայրիկը» արագ է զգացել երեխայի բացակայությունն ու անմիջապես զանգահարել նշված տաքսի ծառայություն ու հայտնել կատարվածի մասին:

Փոքր-ինչ ուշացնելու դեպքում, վարորդի պատմելով, պատվերը կատարելուց հետո ինքը պատրաստվում էր գնալ ընդմիջման, իսկ երեխան, ով այդքան ժամանակ քնած էր եղել մեքենայում, այդպես էլ մի ժամ մնալու էր մեքենայի մեջ: Չնայած այս ամենը շատերին գուցե ծիծաղ պարգևեց, սակայն կատարվածն իրականում ողբերգություն կարելի է կոչել: Ինչևէ, բարեբախտաբար, կատարվածը վատ հետևանք չի ունեցել: Lorinews.am
Սկզբնաղբյուր` http://lorinews.am/glxavor-temaner-2/10371-lorium-mayry-noracin-erexayin-moracel-e-taqsi-meqenayi-mej.html

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular