ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, որոնց սիրելը բարդ է

ՖՈՏՈ

Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի նշաններին, որոնց սիրելը բարդ է։

Կույս։ Կենդանակերպի նշանների շարքում ամենաինքնաբավն են։ Ցանկացած հարաբերության մոտենում են վերլուծական, կարելի է ասել՝ կառավարող տեսանկյունից։ Մարդկանց մեծ մասից հեռավորություն են պահպանում, քանի դեռ համոզված չեն, որ նրանց կարելի է վստահել։ Կույսերին սիրելն այնքան էլ հեշտ չէ։ Որևէ մեկին սիրելու համար նա պետք է թուլացնի իր պաշտպանությունը և բացվի նրա առաջ, ինչը հատուկ չէ Կույսերին։ Հենց նա անի դա, կտեսնեք նրա զարմանալի կողմերը։

Կարիճ։ Թագուհիներ են, թագավորներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում։ Մեկ սառն են, մեկ՝ այրող ջերմ։ Այդ պատճառով էլ դժվար է կանխատեսել նրանց։ Կարող են աներևակայելիորեն հյուծել, այդ պատճառով էլ հաճախ են արագ դադարեցնում հարաբերությունները։ Քանի դեռ զգացմունքային առումով չեն հասունացել, պատրաստ չեն լինի ռեալ հարաբերությունների։ 

Աղեղնավոր։ Լի են էներգիայով, իմպուլսիվ են, սիրում են ազատություն։ Ինչ-որ առումով սա նրանց դարձնում է հետաքրքիր զուգընկեր, ում հետ երբեք ձանձրալի չի լինի։ Բայց մյուս կողմից՝ Աղեղնավորը գրեթե երբեք կանգ չի առնի որևէ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Նա մշտական շարժման մեջ է, նոր արկածների, ադրենալինի որոնման ճանապարհին։ Նրա համար դժվար է մնալ նույն տեղում, ինչն այնքան էլ բարենպաստ չէ հարաբերությունների համար։ Աղեղնավորը կզգա, որ գտել է իր երկրորդ կեսին միայն այն ժամանակ, երբ կարողանա հասնել նրա ետևից։

Ջրհոս։ Ջրհոսը փակ մարդ է։ Նա հակված չէ մարդկանց ներս թողնել իր աշխարհ։ Ջրհոսին սիրելը բարդանում է նաև այն պատճառով, որ նա միշտ տարածություն է պահում իր և մարդկանց մեծ մասի միջև։ Ջրհոսին հարկավոր է մարդ, ում նա իսկապես կկարողանա վստահել, և ում հետ իրեն հարմար կզգա։

Այծեղջյուր։ Այծեղջյուրները պրակտիկ են, աշխատասեր։ Եվ չնայած նրանք վստահելի ու պատասխանատու աշխատակիցներ են դառնում, ամեն ինչին մոտենում են այնպես, ինչպես բիզնես ծրագրին։ Որևէ մեկը չի ցանկանա զգալ, որ իրեն դիտարկում են մանրադիտակով՝ վերլուծելով բոլոր դրական և բացասական կողմերը։ Իրական, վստահելի սեր գտնելու համար Այծեղջյուրներին անհրաժեշտ է սովորել վստահել սեփական սրտին այնպես, ինչպես վստահում են մտքին։

Երկվորյակներ։ Վճռական չեն, չափազանց զգացմունքային են։ Չնայած սա հարաբերություններն ինչ-որ առումով հյուծող կարող է դարձնել, սա նաև նշանակում է, որ Երկվորյակները սիրում են ամբողջ սրտով և հավատում են նրան, ինչ զգում են։ Երբ Երկվորյակները սիրում են, նրանք ամբողջությամբ նվիրվում են զուգըներոջը։ 

Առյուծ։ Չկա ավելի դինամիկ ու գրավիչ մարդ, քան Առյուծը։ Նա անկախ է, ինքնավստահ։ Առյուծները գրավիչ են, նրանցով անհնար է չտարվել։

Խոյ։ Ակտիվ են, կրքոտ, զուգընկերոջը դարձնում են իրենց աշխարհի կենտրոնը։ Ընտրյալին մեծ ուշադրություն են դարձնում և անում են հնարավոր ամեն բան՝ նրա համար ամեն ինչ դառնալու համար։ Խոյը կաջակցի զուգընկերոջը, նրա համար ամուր հենարան կդառնա։

Ցուլ։ Չկա ավելի կայուն ու հավատարիմ նշան, քան Ցուլը։ Եթե նա սիրում է որևէ մեկին, նշանակում է՝ դա երկար կտևի։ Նվիրվում են նրան, ում սիրում են։ Նա ոչինչ չի թաքցնում՝ երկրորդ կեսի հետ հնարավորինս ազնիվ լինելով։ Այսպիսի նվիրվածություն և հավատարմություն հազվադեպ է հանդիպում։

Կշեռք։ Կշեռքներն ընդամենը ցանկանում են, որ բոլորը երջանիկ ու գոհ լինեն։ Դա վերաբերում է բոլորին, հատկապես այն անձանց, ում Կշեռքը սիրում է։ Կշեռքները կանեն հնարավոր ամեն բան՝ համոզվելու համար, որ զուգընկերը երջանիկ է։ Նրանց հեշտ է սիրելը, քանի որ նրանք նվիրում են վառ զգացմունք։    

Ձկներ։ Ձկները խորությամբ զգում են ցանկացած էմոցիա, նրանց համար դժվար է արտահայտել այն, ինչ ցանկանում են և ինչ ուզում են մարդկանցից, ում սիրում են։ Ձկները ոչինչ չեն թաքցնում։ Նրանք անցնում են կրակի, ջրի միջով՝ վերադառնալով նրա մոտ, ում սիրում են։

Խեցգետին։ Չափազանց հոգատար են, զգացմունքային, մարդիկ, ովքեր անվերապահ են սիրում։ Կարողանում են ներել և համբերատար լինել։ Միշտ կարող եք հույս դնել նրանց վրա։  Նրանք հրաշալի պատկերացնում են, թե ինչպիսին պիտի լինի սերը, և ինչպես է հարկավոր սիրել միմյանց։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular