Բարսելոնան ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է ծախսում բյուջեի 83 տոկոսը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» աշխատավարձերի ընդհանուր գումարը 2017 թվականին հասել է 588 միլիոն եվրոյի,- հաղորդում է «Marca»-ն:
Նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբի եկամուտը կազմել է 707 միլիոն եվրո: Այսպիսով, «կապտանռնագույններն» աշխատավարձերի վրա ծախսում են բյուջեի 83 տոկոսը:
Լավագույն չափը համարվում է 55-ից 70 տոկոսը: «Բարսելոնան» պետք է եկամուտների լուրջ աճ գրանցի, որպեսզի կարողանա պահպանել աշխատավարձերի տվյալ մակարդակը:
Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբի հասույթը կկազմի 27 միլիոն եվրո: