ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանապետն է իմ տղային գետնին գցած ծեծում, կոխկրտում. Գորիսի միջադեպից տուժածի մայր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ստոպ կադրը՝ armlur.am-ի տեսանյութից

Մարտի 8-ին Գորիսում քաղաքի ոստիկանապետի մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ծեծված Արթուր Գեւորգյանի մայրը հայտարարել էր, որ քանի դեռ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը չի ազատվել պաշտոնից՝ հույս չի կարող լինել, որ իրականությունը կբացահայտվի:

Եվ քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա որոշմամբ Ազիզյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են՝ Արթուր Գեւորգյանի մորից՝ տիկին Հասմիկ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ հիմա արդարության բացահայտման հույս կա՞:

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Հասմիկը վատառողջ լինելու պատճառով մի կերպ կարողացավ պատասխանել մեր հարցերին:

- Տիկին Հասմիկ, այս օրերին Գեւորգ Ազիզյանը փորձե՞լ է ձեզ հետ կապվել: Կամ որեւէ այլ ոստիկան:

- Ոչ մեկն էլ չեն ցանկացել կապվել:

- Տեսակցե՞լ եք Արթուրի հետ:

-Ոչ: Քայլեր չենք էլ ձեռնարկել տեսակցելու համար, որովհետեւ գիտենք, որ չի թույլատրվում: Ոչ մի անգամ մեր տղային չենք տեսել:

- Որտե՞ղ է նա:

- «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: 2 ամսով կալանավորել են:

- Դեպքից հետո դուք հայտարարել էիք, որ քանի դեռ Գեւորգ Ազիզյանը պաշտոնավարում է՝ հույս չունեք, որ գործի բացահայտման հետ կապված որեւէ քայլ կարվի: Քանի որ երեկ դադարեցվել են նրա լիազորությունները, հիմա հույս ունե՞ք, որ իրականությունը կբացահայտվի:

- Մեր առաջին մտահոգությունն այն է, որ տղայիս բանտից հանենք, որովհետեւ լրիվ անտեղի ծեծի ու բռնության են ենթարկել, բայց հակառակ ձեւով են ներկայացրել: Համ ծեծել են, համ քրգործ հարուցել նրա դեմ: Մեր առաջին նպատակը տղայիս էնտեղից հանելն է: Եվ հետո էլ, քանի որ մեծ տղայիս աշխատանքից ազատել են, ինչպես հարմար գտնեն: Ինձ թվում է արդարությունը կհաղթի, որովհետեւ լրիվ անտեղի են որդուս ազատել:

- Քանի որ Արթուրին կալանավորել են, ենթադրվում է, որ նրա դեմ ցուցմունք են տվել: Ո՞վ է եղել նրա դեմ ցուցմունք տվողը:

- Սուտ ցուցմունք են տվել: Բայց իմ տղան ոչ մի բանից տեղյակ չի: Հայհոյողն էլ է ոստիկանապետը եղել, ծեծողն էլ է նա եղել, բայց էդքանից հետո կալանքի ենթարկել են իմ տղային:

- Ո՞վ է ձեր որդու դեմ ցուցմունք տվել:

-Հաստատ չգիտեմ ով է եղել, բայց հասկանալի է, որ ոստիկանապետից վախեցել են եւ որոշներին էլ ստիպել է, որ գրեն: Որովհետեւ իմ տղայի ընկերը չէր կարող...որ ամեն օր միասին են, ամեն օր իրար հետ նստում՝ վեր են կենում, բայց գնացել է, հակառակ ցուցմունքը տվել: Վախեցել է, չէ՞:

- Գեւորգ Ազիզյանը ցուցմունք տվե՞լ է:

- Ո՞նց հնարավոր է, որ ցուցմունք տված չլինի, որովհետեւ ասել է իմ վերնաշապիկը պատռել է: Իբրեւ Արթուրը: Բայց տեսագրությունում էլ կա, որ ինքն է Արթուրին ոտքերի տակ գցած կոխկրտում, ծեծում է, վզից բռնած գցում է մեքենայի մեջ՝ հետո էլ էլի է խփում: Դուրս է գալիս, որ փախչի՝ նորից բռնում, բերում գցում է մեքենան: Էդտեղ բռնության ոչ մի բան չկա՞: Վերնաշապիկն էլ պատռել են իր ընկերները, դատախազները, որ պահել են, որպեսզի չգնա կռիվը շարունակի:

- Որտե՞ղ է ասել, որ վերանշապիկը պատռել է:

- Ցուցմունքում, ես էդպես եմ լսել:

- Այսօր մամուլում տեղեկություն կար, որ Գեւորգ Ազիզյանը տեղի ունեցածում Սուրիկ Խաչատրյանին է մեղադրում: Դուք Խաչատրյանին մեղավոր համարո՞ւմ եք:

- Ոչ, ոչ: Սուրիկ Խաչատրյանը ոչ մի անգամ չի առնչվել այս գործին, մենք նրան չենք դիմել եւ ինքն էլ չի մասնակցել այս գործին:

- Դեպքից հետո տեղեկություն կար նաեւ, որ ոստիկանապետը ձեր ավագ որդու առաջ պայման է դրել, որ եթե աշխատանքից դուրս չգա՝ եղբոր դեմ գործ կհարուցեն: Ութեեւ ձեր որդին՝ Մուշեղը դուրս է եկել ոստիկանապետի տեղակալի պաշտոնից, բայց ձեր փոքր որդու դեմ գործ է հարուցվել: Եղե՞լ է նման բան:

- Որ էդպես առաջարկել է՝ իմ մեծ տղան ասել է ո՞նց կլինի իմ եղբայրը անտեղի նստի՝ առանց որեւէ մեղքի, ես էլ կարո՞ղ եմ աշխատել ձեզ հետ: Հետո ասել է (ոստիկանապետը-խմբ.) այնպես լինի, որ վերեւներում չիմանան: Բայց դեպքի հենց հաջորդ օրը՝ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տղայիս գործից հանել են: Ես չգիտեմ ոնց են ներկայացրել նախարարին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց դեպք էր բացահայտել, որում ներգրավված են Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը:
Մարտի 8-ի երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել՝ ասելով՝ փակ է:

Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ հեռանան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ:

Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել: Այդ պահին 3 ընկերները դուրս են եկել մեքենայից՝ պարզելու, թե ով ինչու է իրենց ընկերոջը քարշ տալիս: Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գեւորգյանին՝ հայհոյանքներ տալով:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular