ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա համագործակցության ծրագրով առևտրատնտեսական կապերի ընդալայման և ներդրումային համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման համատեքստում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: 

Հանդիպմանը մասնակցել են Սանկտ Պետերբուրգի «Լենդ» առևտրային ընկերության տնօրեն Աննա Շլյանինան, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենի ժ.պ. Արտակ Միքայելյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված և շահագրգիռ են Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության ծավալմամբ: 

«Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային նախագծերի, ինչպես նաև երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը: Ի դեպ, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունը Երևանում կազմակերպված հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերել այս տարի Սանկտ Պետերբուրգում անցկացված Երևանի օրերին՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության Ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Աննա Շլյանինան իր հերթին ևս ընդգծել է համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ առևտրատնտեսական կապերի հաստատման գործում ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար:

Քննարկման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ և ծրագրային առավել մանրամասն քննարկում: Հանդիպման ավարտին մասնակիցները նաև վստահեցրել են, որ նման ձևաչափով հանդիպումներն արդյունավետ են և նպաստում են երկու քաղաքների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular